loader
«Հրապարակ». Դավիթ Գյուրջինյան. Մեզ դեռ ընկալում են որպես տուգանող, սխալ բռնող մարմին

«Հրապարակ». Դավիթ Գյուրջինյան. Մեզ դեռ ընկալում են որպես տուգանող, սխալ բռնող մարմին

Հարցազրույց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ։

- Նախկին Լեզվի պետական տեսչությանը շատ էին մեղադրում անգործության մեջ, տեսչությունն էլ իր հերթին ասում էր, որ շատ լծակներ չունի: Տեսչությունը կո­միտե դառնալուց հետո պետք է նոր գործառույթներ և 5-ամյա ծրագիր ունենար:

- Երևի նկատի ունեք պետա­կան լեզվական քաղաքականության 5-ամյա ծրագիրը, մեր գործառույթ­ներից մեկն այդ ծրագրի մշակումն է, ապա դրանից բխող այլ ծրագրե­րի ու միջոցառումների իրականա­ցումը: Մենք հույս ունենք, որ կառավարության 5-ամյա ծրագրում ներառված այդ տողը կհաստատվի, և կոմիտեի մի բաժինը կզբաղվի այդ ծրագրի մշակմամբ, այսինքն՝ լեզվի բնագավառում պետական քաղաքականության իրակա­նացման լուրջ ծրագիր պետք է լի­նի: Արդեն ասացի, որ այդ՝ տուգանելու գործառույթը մենք չունենք և դրանից չենք դժգոհում, որովհետև դա մեր ցանկությունը չէ, Հայաստա­նում իրականացվում են տեսչական բարեփոխումներ, ամբողջ փիլիսո­փայությունն է փոխվում, երկրի մոտեցումը: Ինչքա՞ն կարելի է ճնշել, սեղմել, տուգանել, պիտի համա­գործակցել: Այդ տրամաբանության մեջ է, որ չունենք լծակներ, մենք չենք ուզում ոստիկան լինել, այլ ուզում ենք աշխատել հանուն հայերենի և պետության: Մեր խնդիրը դա է, ոչ թե քաղաքացուն և այս կամ այն մարմնին տուգանելը: Եթե այդքանից հետո լինեն խախտումներ կամ պատժելի արարքներ, դրա պատաս­խանատվությունը մարդիկ կկրեն, բայց մենք դրանով չենք զբաղվում: Մենք կարող ենք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ իրազեկիչ նամակներ, հորդորակներ: Ոմանք ասում են՝ դա թույլ է, եթե անհասկացողը չի հասկանում, համապատասխան մարմինը նրան հետո կպատժի, իսկ այն մարդիկ, որոնք տեղյակ չեն, օրինակ՝ մեկը տեղյակ չէ, որ ցուցանակը պետք է այսպես անի, նրան տեղեկացնում ես, իրազեկում, որ գործը չհասնի տուժելուն: Մարդուն պետք է զգուշացնես այդ օրենքի և օրենքի պահանջի մասին: Մեր ուժեղությունը լծակներ ունենալ-չունենալու մեջ չենք տեսնում, հիմա եթե զենք ունենայինք, կլինեինք ավելի ուժեղ: Մեր ուժը շատ աշխատելու և լեզվի ոլորտում լայնածավալ գրոհ ծավալելու մեջ է: Այդ պետական ծրագիրը բոլոր ոլորտներին առնչվելու է, երբ այն մշակվի ու հաստատվի, կատարողները շատ ավելին կլինեն, քան այս 18 մարդը, որ աշխատում են Լեզվի կոմիտեում: Թվային տի­րույթը բացակայել է մինչև հիմա, դրա մասին ո՛չ խոսել են, ո՛չ քն­նարկել պետական ծրագրերում, և մենք նախատեսել ենք մի ծրագիր՝ հայերեն ընդհանուր էլեկտրոնա­յին տերմինարան: Սա նշանակում է, որ պիտի կատարվի տերմին­ների կանոնարկման աշխատանք, դրանք հավաքվեն մեկ տեղ, և դա անընդհատ պետք է համալրվի նոր տերմիններով, որովհետև հայերենը պետք է հասցնի հետ չմնալ համաշ­խարհային զարգացումներից: Չէին կարող 93թ.-ին օրենքի մեջ գրել հեռախոսագրերի մասին, սա լրիվ նոր խնդիր է և նոր ոլորտ: Մեկը ես՝ որպես քաղաքացի, միշտ դժգոհել եմ, թե ինչու պետք է ես մշակույթի նախարարությունից լատինատառ գրություն ստանամ թանգարանա­յին գիշերների մասին: Ժամանակն իր պահանջն է դնում, և հասարա­կությունն ու պետությունը պետք է նպաստեն այդ խնդրի լուծմանը: Առանց հասարակության աջակցու­թյան մենք չենք կարող ոչինչ անել, մեր ուժը հասարակության կամքի, մտքի վրա ազդելն է, և ուրախա­նում ենք, որ մեր ասածը տեղ է հասնում, և ունենք համախոհների մեծ բանակ, այդ համախոհներն էլ ունեն իրենց ջոկատները, և դա մեծ մի զորախումբ է դառնում, որ պետք է ապահովի օրենքի պահանջը. ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, և այն պետք է գերակա լինի ամենուրեք:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս