loader
«Հրապարակ». Երջանիկ Աբգարյան․ Քոչարյանի պաշտպանները կանգնելու են անլուծելի խնդիրների առջև

«Հրապարակ». Երջանիկ Աբգարյան․ Քոչարյանի պաշտպանները կանգնելու են անլուծելի խնդիրների առջև

Մեր հարցերին պատասխա­նում է Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը:

- Դուք եղել եք ԳԽ և ԱԺ պատ­գամավոր, Մաքսային վարչության պետ: Հիշո՞ւմ եք, որ նախկինում գաղտնալսվեին բարձրաստիճան պաշտոնյաները: Առհասարակ՝ ազգային անվտանգության ապա­հովման տեսանկյունից ի՞նչ փոփոխություններ պետք է իրակա­նացվեն, որպեսզի պաշտոնյային չգաղտնալսեն:

- Այդ մասին ինձ հայտնի է եղել այն ժամանակ, երբ 1995-ի Ազգա­յին անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց Ս. Սարգսյա­նը, որն իր աշխատակիցներից պա­հանջել էր դոսյեներ ստեղծել բոլոր միջին ու խոշոր գործարարների և պետական բարձր ու միջին պաշ­տոնյաների վրա: Անկեղծ ասած, գաղտնալսման այն ժամանակվա նորագույն սարքերի Հայաստան մուտքի վերաբերյալ ես իմացել եմ 1993-1994-ին, որոշ չափով բռնագրավել ենք, բայց վստահ չեմ, թե կարողացել ենք ամբողջականորեն վերահսկել ղրանց օրինական և անօրինական մուտքի ճանապարհ­ները: Գաղտնալսման մասին այն ժամանակ հայտնի էր դառնում խո­սակցությունների մակարդակով, և հիմնականում խոսքը հեռախոսային գաղտնալսման մասին էր: Ձեր հարցի վերջին բաղադրիչի մասին, եթե Ձեզ անձամբ չճանաչեի, կհամարեի, որ դա սադրանք է: Գաղտնալսման հնարավորությունների դեմ միջոցառում­ները նույնպես գաղտնի են պահվում, ինչպես գաղտնալսում կատարելը: Եվ ընդհանրապես՝ ինչպես գողու­թյան նոր ձևերն ու միջոցներն են թելադրում դրանց դեմ պայքարի նոր ձևերի և միջոցների զարգացումը, այնպես էլ գաղտնալսումների նոր ձևերն ու միջոցներն են թելադրում դրանց հաղթահարման ձևերի ու մի­ջոցների հայտնաբերումը:

- ԱԺ արտահերթ ընտրություն­ների անցկացումը հետաձգվում է: Հնարավո՞ր է, որ կառավարությունը կորցնի հանրային վստահության որոշակի պաշար՝ դաշտը թողնելով իշխանատենչությամբ տառապող որոշ ուժերի:

- Ավելի ճիշտ՝ ձգձգվում է: Դա ես համարում եմ անթույլատրելի և վտանգավոր նոր իշխանության հա­մար: Սպասենք անցումային արդա­րադատության ձևավորմանը, որը կարող է այս իրադրությունը փոփո­խել և հիմքեր ստեղծել արտահերթ ընտրությունների առաջնահերթ անցկացման համար: Բայցև աչքաթող չպետք է անել այն հանգամանքը, որ հակահեղափոխական բացահայտ և թողարկված ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և այլոք, հենվելով փո­խադարձ գաղտնի պայմանավորվա­ծությունների, ռուսամոլ զանգվածի, պետբյուրոկրատիայի մեծ մասի և ռուսական իշխանությունների աջակ­ցության վրա, կարող են որևէ պահի խռովություն բարձրացնել երկրում, որը չափազանց վատ կազդի ներհայաստանյան և արցախյան զար­գացումների վրա: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները լավատեսության նշույլ իսկ չեն թողնում: Իրադրու­թյան նման զարգացման դեմն առ­նելն իրատեսական է, բայց պետք է հասկանալ, թե ինչից սկսել, հասկանալ, որ յուրաքանչյուր հաղթական հեղափոխության առաջնակարգ խն­դիրն ինքնապահպանումն է, իր իշխանության ամրապնդումը: Այստեղ պատահականություններ չեն լինում, ժամանակն էլ շատ թանկ է:

- Մարտի 1-ի բացահայտման հարցում ի՞նչ արդյունքների ենք հասել, ըստ Ձեզ:

- Կարծում եմ, որ դրա կապակ­ցությամբ առաջին շտապողական և լավ չնախապատրաստված քայլից հետո ՀՔԾ-ն ներկայումս մի­անգամայն ճիշտ ուղու վրա է: Ակն­հայտորեն այս անգամ Քոչարյանի դատապաշտպաններն անլուծելի խնդիրների առջև են կանգնելու, քանի որ դատարան ներկայաց­վող մեղադրանքը մեկ էպիզոդով չի պարփակվելու:

- Հետևո՞ւմ եք Երևանի ավա­գանու ընտրություններին: Առաջի­կայում այդ ընտրությունների արդ­յունքում ձևավորվող խճանկարը որքանով կարող է նոր քաղաքա­կան համակարգ ձևավորելու նա­խադրյալներ ստեղծել:

- Երևանի ավագանու ընտրու­թյունը հեղափոխության հաղթա­նակից հետո առաջին լուրջ ճակա­տամարտն է լինելու իշխանության և ներկա ընդդիմության միջև: Պետք է ժողովրդին հասու դարձնել այն, որ խառնիճաղանջ ավագանու ընտրությունը, մեղմ ասած, անգործունակության է մատնելու քաղաքապետարանին, ինչը ծառայություն է մատուցելու հակահեղափոխությա­նը: Ես կոչ եմ անում Երևանի բոլոր ընտրողներին՝ ակտիվորեն մաս­նակցել ընտրությանը և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Դրա­նով կընդլայնվեն և կամրապնդվեն մեր համաժողովրդական հեղափո­խության կարողությունները:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս