loader
«Հրապարակ»․ Ես բժիշկ չեմ, ուսուցիչ չեմ, որ իմ աշխա­տանքից բոլորը գոհ լինեն

«Հրապարակ»․ Ես բժիշկ չեմ, ուսուցիչ չեմ, որ իմ աշխա­տանքից բոլորը գոհ լինեն

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ լրագրողներին հայտարարեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի: Նրան մի քանի հարց ուղղեցինք.

- Պարոն Վանեցյան, երբ ասում եք, որ Դուք Քոչարյանների ընտա­նիքի դեմ որևէ անձնական բան չունեք, կարող է դրանով ինչ- որ մեսիջ եք հղում, փորձում եք հասկացնել, որ, «տղերք, ես ձեր դեմ բան չունեմ, ստիպված եմ անում կամ հանգամանքների բերումով եմ անում»:

- Ստիպված չեմ, ոչ էլ հանգա­մանքների բերումով է, բայց, այո, ես անձնական խնդիր իրենց հետ չունեմ: Եվ ոչ թե դա մեսիջ եմ հղում, այլ, ընդհանրապես, բոլորին ասում եմ, որ եթե մենք կատարում ենք օրենքով վերապահված մեր լիազորություննե­րը և բացահայտում ենք որոշակի գործեր, դա չի նշանակում, որ որևէ մեկի հետ անձնական խնդիր ունենք: Մեր աշխատանքն էնպես է, որ մենք կարագ ու մեղր չենք բաժանում: Մեր ցանկացած գործը ինչ-որ մարդու ցա­վացնում է: Եվ մենք պետք է անենք էդ գործը: Դա մեր գործն է: Ես բժիշկ չեմ, ուսուցիչ չեմ, որ իմ աշխա­տանքից բոլորը գոհ լինեն: Մի մասը գոհ է լինում, մի մասը դժգոհ է լինում:

- Կարող է Ձեր աշխատանքը թշնամանք սերմանել ոմանց մեջ, և Ձեր այս խոսքերը գուցե դրան էին ուղղված, որ մի թշնամացեք իմ դեմ:

- Ոչ թե իմ դեմ չթշնամանան, ես խնդիր չունեմ, ես ոչ մեկին երբեք նենց բան չեմ արել, որ իմ դեմ որևէ մեկը թշնամանա: Ես կատարում եմ օրենքով ինձ վերապահված իմ լիազորությունները: Եվ էլի ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ այո, ես անձնական որևէ հարց չունեմ թե Քոչարյանների, թե այլ անձանց հետ:

- Քոչարյանների կողմից վտանգ զգում եք:

Ոչ, Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում, որովհետև իրենք նորմալ մարդիկ են, քաղաքակիրթ մարդիկ են, և օրենքի շրջանակներում... եթե վտանգ զգային, ոչ թե ինձ դատի կտային, այլ կփորձեին այլ ճա­նապարհներով վրեժխնդիր լինել:

- Դրա համար էլ ուժեղացրել եք Ձեր անվտանգությունը, զրահա­պատ մեքենայով եք շրջում...

- Անվտանգությունն ուժեղացրել եմ դեռևս 8-9 ամիս առաջ, երբ սկսե­ցինք աշխատել:

- Եթե Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն ու նրա իշխա­նությունը չլիներ, Դուք կնախաձեռնեի՞ք նման պրոցես, նման քրեական պրոցես Քոչարյանի ու մյուսների նկատմամբ:

- Տեսեք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն է էստեղ հարցը, այլ քաղաքական իրավիճակի փո­փոխությունը: Մայիսյան իշխանափոխությունից հետո ստեղծված քաղաքական իրավիճակում բոլոր իրավապահ մարմինները գործում են ազատ, օրենքի շրջանակներում: Պարոն Փաշինյանը որդեգրել է մի քաղաքականություն, որում ինքն ասել է՝ իրավապահ մարմինները եթե օրենքով հիմնավորված գործեր են ունենում, կլինի նախկին պաշտոնյա, ներկա պաշտոնյա, իր ազգականը, իմ ազգականը, իր ընկերը և այլն, որևէ խոչընդոտ մենք չունենք:

- Որքան էլ ասեք, որ Դուք ազատ եք, միևնույն է՝ հայտնի ցա­վոտ գաղտնալսման փաստը դրա մասին չի վկայում:

Ցավոտ գաղտնալսման փաստը վկայում է հենց այդ մասին:

- Որ Դուք ազատ եք:

Այո:

- Եթե Ձեր հայտարարություննե­րից հետո Ձեր դեմ կոնտր-իրավական պրոցես է սկսվում, Ձեզ դատի են տալիս Ձեր խոսքերի համար, ինչպես Սեդրակ Քոչարյանն է արել, Դուք վերլուծե՞լ եք՝ գուցե ինչ-որ տեղ սայթաքել եք, սխալ եք թույլ տվել, վրիպել եք, որ դատի են տվել:

Ես իմ խոսքում երբ որ վրի­պել եմ, ես ընդունել եմ ու առաջինը Ձեզ հետ զրույցում եմ ասել՝ Ազգա­յին ժողովի բակում, հիշո՞ւմ եք: Եթե ես սխալ եմ անում, ես իմ սխալն ընդունում եմ, մարդ ենք, անսխալ չենք, իհարկե, պետք է փորձենք բա­ցառել սխալները:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս