loader
«Հրապարակ». Գագիկ Մելքոնյան․ Հարցրեք՝ Միքայել Հարությունիչ, որ զորք էին մտցնում, ավելի լավ չէ՞ր հրաժարական տայիք

«Հրապարակ». Գագիկ Մելքոնյան․ Հարցրեք՝ Միքայել Հարությունիչ, որ զորք էին մտցնում, ավելի լավ չէ՞ր հրաժարական տայիք

Իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մեղա­վորներին բացահայտելուն, պատժե­լուն ուղղված իրավապահ մարմին­ների ջանքերը ստիպում են 10 տա­րով հետ գնալ և անդրադառնալ այն ժամանակվա իրադարձություն­ներին, որոնք վճռորոշ դարձան այդ օրը: Ոչինչ և ոչ ոք չի մոռացվել, մա­մուլը մեկ առ մեկ հիշում և անդրա­դառնում է բոլոր նրանց, ովքեր այն ժամանակ կանգնեցին ժողովրդի կողքին՝ փորձելով կանխել վերահաս արյունահեղությունը:

Տասը տարի անց ի՞նչ ընթացք են ստացել մարտիմեկյան բացա­հայտումները, և ի՞նչ հանգրվանի ենք հասել: Մի քանի հարց ուղղե­ցինք պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանին:

֊ Դուք 2008թ. միացաք Ազա­տության հրապարակի ցուցարար­ներին: Այն ժամանակ կանխատե­սո՞ւմ էիք, որ իշխանությունը կդիմի բիրտ ուժի, կտա ցուցարարներին կրակելու հրաման:

- Այն ժամանակ մեզ ասում էին, թե զորքը պետք է բերվի, մենք գի­տեինք, որ զորք է գալու: Դրա հա­մար մեր առաջին խնդիրն էր՝ այն­պես անել, որ զորք չմտնի Երևան: Չստացվեց, իհարկե, զորք բերեցին, այդ ժամանակ էլ անցա ժողովրդի կողմը: Ես հրաժարվել եմ և կանգ­նել մինչև վերջ, մինչև ապրիլյան հե­ղափոխությունը եղել եմ ժողովրդի կողքին, հեղափոխությունից հետո էլ եմ ժողովրդի կողքին:

- Ժամանակին Փաստահա­վաք խումբը լուրջ աշխատանք է կատարել, բացահայտել Մարտի 1-ի պատասխանատուներին, այն գործողությունները, որոնք իրա­կանացվել Են Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով: Հիմա, երբ Հատուկ քննչական ծառայությունը հետամուտ է Մար­տի 1-ի բացահայտմանը, առաջա­դրվել են կոնկրետ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշ­տոնյաներին, Ձեզ համար կա՞ն անակնկալներ, չբացահայտված հանգամանքներ:

- Մինչև հեղափոխությունը սպասելի չէր, իսկ հեղափոխու­թյունից հետո սպասելի էին այդ մե­ղադրանքները, կալանավորումները: Իհարկե, ամեն ինչ հայտնի էր: Փաս­տահավաք խումբն ինչ արեց, մնաց թղթի վրա, որովհետև նախկին իշ­խանություններին ձեռնտու չէին բա­ցահայտումները: Բայց հեղափոխու­թյունից հետո բոլորս էլ հավատում ենք, որ Մարտի 1-ը բացահայտվելու է: ՀՔԾ-ն աշխատում է գիշեր-ցերեկ, տիրապետում է շատ իրական տեղեկատվության: Մեր ժողովուրդն ապրել է, տեսել այդ ժամանակները, գիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Այն ժամանակ մարդիկ լռում էին, իսկ հի­մա բոլորը ցուցմունքներ են տալիս: Լեոյի փողոցում ապրող ժողովուրդը ցուցմունքներ է տալիս, թե ինչպես են կրակել իրենց տների վրա, ոնց են իրենց տանիքներից կրակել ժո­ղովրդի վրա: Մարդիկ ցուցմունք են տալիս և չեն վախենում:

- Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված պաշտ­պանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և այն ժամանակ Երևանի կայազորի պետ, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի մերձավոր շրջա­պատից հնչում են արձագանքներ, որ նրանք ժամանակին ծառայու­թյուններ են մատուցել մեր երկրին, չպետք է մոռանալ նրանց վաստա­կը: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, այդ մարդիկ Մարտի 1-ին կատարեցին իշխա­նության հրահանգները, դիմեցին նման նսեմացուցիչ քայլի:

- Ո՞վ է ուրանում, որ այդ մար­դիկ ժամանակին ծառայություններ են մատուցել հայրենիքին: Ոչ ոք չի ուրանում: Բոլորն էլ գիտեն, որ այդ մարդիկ մասնակցել են պատերազ­մին, հաղթել ենք, և ամեն մարդ իր լուման ունի այդ պատերազմում: Իսկ թե ինչու կատարեցին նման հրահանգներ, դա արդեն երկրորդ հարցն է, որ անձից է կախված: Այդ հարցը տվեք իրենց, հարցրեք՝ Մի­քայել Հարությունիչ, էն ժամանակ, որ զորք էին մտցնում, ավելի լա՞վ չէր հրաժարական տայիք, գնայիք տուն, քան կատարեիք այդ հրամանը: Այդ ժամանակ նրան կհարգեին, ոչ թե, որ փախավ Մոսկվա, դարձավ ՌԴ քաղաքացի և ապաստան խնդրեց: Այդպես չէ: Արի տղամարդավարի ապացուցիր, որ դու ճիշտ ես, իսկա­կան զինվորական ես, իսկական հայ ես, արի ապացուցիր, որ դու հրաման ես կատարել կամ չես կատարել, Գե­րագույն գլխավոր հրամանատարի հրամանն ես կատարել, արի ասա, որ կատարել ես:

- Իսկ Մարտի 1-ի գործի բա­ցահայտումը, ըստ Ձեզ, ինչ ըն­թացք կարող է ունենալ: Ռոբերտ Քոչարյանն իր գործունեությամբ չի՞ խոչընդոտում Մարտի 1-ի բացա­հայտմանը:

- Ռոբերտ Քոչարյանը ոչինչ էլ չի կարող անել: Մարտի 1-ը բացահայտված է 95 տոկոսով: Քոչարյանը ոչինչ էլ չի կարող փոխել, մեքենան թափն առել է, գնում է: Եվ այդ մե­քենան չի կանգնելու, որովհետև այնպիսի տղաներ են վարում այն, որ երբևիցե չեն կանգնելու: Եվ արդարությունը պետք է հաղթա­նակի: Մենք՝ «Հատուկ գնդով», «Ազատամարտիկների դաշինքով», պատրաստ ենք մինչև հաղթանակի վերջը կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս