loader
«Հրապարակ». Գալուստ Սահակյան․ Ինչի՞ ինձ գոնե չէին ասում Մանվելի մասին

«Հրապարակ». Գալուստ Սահակյան․ Ինչի՞ ինձ գոնե չէին ասում Մանվելի մասին

Հանրապետական պատգամա­վոր Գալուստ Սահակյանը չի ընդունում Մանվել Գրիգորյանի հետ կատարվածի հարցում ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքները։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ նույն տրամաբանությամբ Մանվել Գրիգորյանի «հանցագործությունների» համար մեղավոր են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ։

Պարոն Սահակյան, արտահերթ ընտրությունների շունչն արդեն զգացվում է, ՀՀԿ-ն էլ համաձայնու­թյուն է տվել մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկումներին։ Եթե այսպես շարունակվի, երբ արդեն ձեր երբեմնի փառահեղ գեներալ­ների հանցագործություններն են բացահայտվում, ՀՀԿ-ն նվազագույն շեմը հաղթահարելու շանս կունենա՞։

Նախ՝ մեր գեներալը չի, այլ ամ­բողջ ազգի գեներալն է, և էնպես եք ասում, ոնց որ մենք ենք գեներալը տվել... Ես ասեմ, որ տեսանյութը նա­յելուց հետո ես ինքս էլ չէի կարողա­նում կենտրոնանալ, որ հնարավոր է էդպիսի բան լիներ, կոռուպցիաներ որտեղ ուզում են, թող գտնեն, տա­նեն, բայց բանակի առումով ես չեմ հասկանում։ Զինվորն Աստծու հա­վասար մարդիկ են, ու նրանից ինչ-որ բա՞ն գողանալ։ Երբեմն ինձ ասում են՝ ոնց կորակես՝ դավաճա՞ն, թե՞ մեկ այլ ուրիշ բառ, ես ասում եմ՝ երբ որ դատը կլինի, ես ավելի վատ բառ կասեմ։ Ժո­ղովրդի էս վրդովմունքը խոսում է էն մասին, որ ժողովուրդը ոտքի է կանգ­նել ու բանակի կողքին ա։

Պարոն Սահակյան, արդեն քա­նի օր է՝ տեսակետներ են հնչում, որ Մանվել Գրիգորյանն այդ թալանն իրականացրել է ՀՀԿ-ի բարձր հովանավորչության շնորհիվ։ Ձեր մեղքը տեսնո՞ւմ եք այս հարցում։

Որովհետև ազգային հերոս է, դրա համար էլ մենք ընդունել ենք։ Հի­մա որ ազգային հերոսը գալիս է մեզ մոտ՝ ՀՀԿ, հո չե՞նք գնալու ամբողջ ընտանիքն ուսումնասիրենք, մարդը եկել է։

Բայց չէ՞ որ մամուլը տարիներ շարունակ գրել է Մանվել Գրիգոր­յանի հետ կապված աղմկահարույց պատմությունների մասին, իսկ ՀՀԿ-ում միշտ քննադատել եք մեզ այդ առիթով՝ խրախուսելով նրա արարք­ները։

Հիմա, որ ասում եք ՀՀԿ-ն է մե­ղավոր, բոլոր կուսակցություններն էսօր մեղադրում են, թե ժամանակին սենց բաներ էր անում, բա անում էր՝ ասեիք։

Մենք ենք ասել, բայց իրավապահ մարմինները, դրանց ղեկա­վարները՝ ԱԱԾ, ոստիկանություն, ՀՀԿ ղեկավարի կարգադրությամբ էին միայն գործում, ոչ թե մամուլի։

Էդ մարմինները հո ՀՀԿ-ականներ չէին, դրանք տարբեր մարդիկ էին ու ծանոթներ ունեին բոլոր կուսակցություններում էլ։ Եվ Ձեզ ասեմ, որ նույն էդ կուսակցությունները ժամա­նակին ՀՀԿ-ի հետ իշխանության մաս են կազմել՝ ԲՀԿ, «Օրինաց երկիր», ՀՅԴ։ Ժամանակին եթե այդ մասին գի­տեին՝ չէին ասում, գոնե մեզ գաղտնի ասեին։ Թե չէ էսօր կանգնել գոռում են՝ գիտեք, ժողովուրդ, մենք ենք որոշում, դրա համար իմացեք՝ ձայներդ ում պիտի տաք։ Է, եթե գիտեիք Մանվելի մասին, տարիներ շարունակ ինչի չէիք ասում, էդ իշխանության մեջ ինչի չէիք ասում։ Լավ, ես բոլորիդ հետ մոտ էի, խի ըտենց բաներ եք ասել, ինչի՞ ինձ գոնե չէիք ասում Մանվելի մասին։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս