loader
 «Հրապարակ». Հակասություններ ՀՀԿ-ում

«Հրապարակ». Հակասություններ ՀՀԿ-ում

Մեր տեղեկություններով՝ Ամանորի նա­խաշեմին ՀՀԿ ԳՄ նիստում բուռն քն­նարկումներ են ընթացել հատկապես Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականների վարքագծի, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի «մոտեցումների» շուրջ: ՀՀԿ-ականները «ատչյոտ» են պահանջել Դավիթ Հարու­թյունյանից, թե ինչու ինքը մեկ էլ ու վեր կացավ և «նման բան ասաց»:

Հիշեցնենք՝ արդարադատության նախարարը, որը «կասկածվում» է Բաբլոյանի դեմ՝ հանուն Արփինե Հովհաննիսյանի, ինչպես նաև ընդդեմ Հրայր Թովմասյանի և Գևորգ Կոստանյանի բունտ «կազմակերպելու» մեջ, ԱԺ-ում ասել էր, որ այդ օրենքը սահ­մանադրական չէ և կարող էր անցնել ավե­լի պակաս ձայներով:

Դ. Հարությունյանը ԳՄ-ականներին բացատրել է, որ դա արել է «ստրախովկայի» համար, որպեսզի խն­դիրը փակվի: Սերժ Սարգսյանը Դավիթին հարցրել է. «Որ դա ասում էիր, չէի՞ր մտածում, որ խորհրդարանը քեզ կհակա­դարձի»: Դավիթն ասել է. «Ես փորձում էի իրավիճակը փրկել, լուծում առաջարկել»: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «հակադարձած» խորհրդարանա­կանները հազիվ են զսպել, որ «սանիկ Գևորը» (Կոստանյան) էլ ավելի կոշտ չարտահայտվի՝ բառային այլ եզրույթներ «ընտրելով»: «Որ թողնեինք, բանը բանից անցնելու էր»,- ասացին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս