loader
«Հրապարակ». Հակոբ Սանասարյան. Նախագահի պաշտոնին գալիս է մի մարդ, ով ցանկանում է վնաս հասցնել Հայաստանի բնությանը

«Հրապարակ». Հակոբ Սանասարյան. Նախագահի պաշտոնին գալիս է մի մարդ, ով ցանկանում է վնաս հասցնել Հայաստանի բնությանը

«Հայաստանի կանաչների միու­թյուն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանն առանձնապես մեծ սեր չի վայելել ժողովրդի մեջ, և նրա դրական գործերն էլ չեն երևացել: «Ուղղակի նա լավ, կիրթ խոսել գիտի, բայց սովորական հաջողված բիզնեսմեն է, ինչպես Ռուբեն Վարդանյանը, ով կարողա­նում է համոզել, ժողովրդի միջոցների հաշվին բարեգործություններ ցույց տալ, ով կարող է հանքատերերի հետ բաժնետեր դառնալ՝ Ամուլսարի օրինակով»,- ասում է Հակոբ Սանասարյանն ու նկատում, որ իր համար Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետ­յանի կերպարները նույնն են՝ միայն դիմագծերի տարբերությամբ, և կար­ծում է, որ Արմեն Սարգսյանի կերպարը նույնպես կնմանվի իրենց առաջնորդի՝ Ս. Սարգսյանի կերպարին:

Սանասարյանը նկատում է, որ Սերժ Սարգսյանը կարողացել և կա­րողանում է իր տեսակին և մղում­ներին համապատասխան մարդկանց ընդգրկել կառավարման համակար­գում, որից ոչ միայն հայոց պետակա­նությունն է տուժում, ոչնչանում, այլև հայոց բնաշխարհը. «Մենք հպար­տանում ենք բարձրորակ սնունդ տվող մեր ջրերով ու հողով, բայց ամբողջ բնությունը թունավորվում է, ոչնչացվում են ջրագոյացման համա­կարգերը, թունավորվում են հողն ու ջուրը: Փաստորեն, այս հարցում Ս. Սարգսյանի դիրքորոշումը նույնքան վճռական ու անսասան է, ինչպես իր նախորդի՝ Ռ. Քոչարյանի: Այս երկուսի օրոք էր, որ ընդերքի հարստություն­ների կողոպուտի համար օրենքներ ընդունվեցին»: Այլ կերպ ասած՝ ՀՀ նախագահի պաշտոնին ցանկանում է բերել մի մարդու, ով անմիջականո­րեն կապ ունի Հայաստանի բնական պաշարների կողոպուտի և բնական համակարգերի թունավորման ու ոչնչացման հետ: «Ուրիշ խնդիր է, եթե նա դառնա նախագահ ու կասեցնի այդ հանցագործ ծրագիրը և թույլ չտա, օրինակ, Ամուլսարի հանքա­վայրի շահագործումը, այդ դեպքում պարզ է, որ կփոխվի նաև բնակչու­թյան վերաբերմունքն իր նկատմամբ»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս