loader
«Հրապարակ»․ Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն» են որոշում

«Հրապարակ»․ Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն» են որոշում

Պետրոս Ղազարյանի՝ Հ1 գալով, ասացին՝ աշխատանքից ազատվել է «Այսօր իրականում» հաղորդման վարող Քրիստինե Մելքոնյանը, որը մինչ այդ նկարահանել է 7-8 հաղորդում, որոնք եթեր չեն գնա։

«Քրիստինեն դիմում չի գրել, նոր եթերաշրջանում հաղորդման ֆորմատ ենք մշակում, որը կվարի նա»,- ասաց Հ1-ի պատասխանատուն։

Քաղաքակա՞ն հաղորդում։ «Ոչ, սոցիալ-կրթական»։

Դիմում չե՞ք գրել՝ հարցրինք Քրիստինեին։ «Ոչ»։

Սպասելի՞ էր Ձեր հաղորդման փոխանցումն ուրիշին, ասում են՝ այդ մասին իմացել եք վերջին րոպեին։ «Հ1-ն այս փուլում «Այսօր իրականում»-ի համար ընտրել է մի ձևաչափ, որում ես նպատակահարմար չգտա աշխատել»։

Կմնա՞ք Հ1-ում։ «Կմնամ, կանեմ այն, ինչ արել եմ վերջին երկու տասնամյակում»։

Սոցիալ-կրթական հաղորդո՞ւմ։ «Արվել են առաջարկներ, մտածում եմ»։

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Պետրոս Ղազարյանի բեմելը։ «Կոլեգայի աշխատանքին գնահատական տալը ոչ կոռեկտ եմ համարում»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս