loader
«Հրապարակ». ՀՀԿ-ն առայժմ չի պատրաստվում զենքերը վայր դնել

«Հրապարակ». ՀՀԿ-ն առայժմ չի պատրաստվում զենքերը վայր դնել

Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմումը գրելուց անմիջապես հետո ուղիղ գնացել է մոր մոտ` «Նաիրի» ԲԿ, երկար մնացել այնտեղ։ «Փաստորեն, մարդը բոլոր տարիքներում էլ` դժվար պահերին մոր կարիքն է զգում»,- ասաց պատմողը:

2 օր Սարգսյանը գրեթե չի պատասխանել հեռախոսազանգերին, չի ցանկացել հանդիպել իրեն հանդիպման խնդրանքով դիմածներին։ Միակ բացառությունը եղել են ուժայինները` Վլադիմիր Գասպարյանը, Վիգեն Սարգսյանը, Գեորգի Կուտոյանը, որոնց հետ քննարկել է երկրի, սահմանների վիճակը:

Երեքշաբթի արդեն ինքն է նախաձեռնել ԳՄ նիստը, որի ընթացքում «բավականին սառը, ինքնատիրապետումն ամբողջովին տեղը` ասաց, որ առաջ ենք գնալու, վարչապետի հարցում առաջադրելու ենք մեր թեկնածուին, փորձելու ենք մաքսիմալ լինել օրենքների շրջանակում, նաև բաց՝ երկխոսության համար։

Եթե այդ երկխոսության արդյունքում ստացվի այնպես, որ ստիպված լինենք գնալ արտահերթ ընտրությունների, գնալու ենք՝ 55 տոկոս չենք վերցնի, ավելի քիչ կվերցնենք, սակայն կուսակցությունը կա, կառույցները կան, և մենք մեր քաղաքական պայքարը պետք է մղենք, առաջիկայում կստեղծենք հարթակ` բոլոր կուսակցությունների հետ քննարկումներին, այդ թվում և` արտահերթ ընտրություններին վերաբերող»: Ցանկանում էր դրանով կանխե՞լ առնետավազքը թիմից։ «Առնետավազք չկար էլ»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս