loader
«Հրապարակ». Հմայակ Հովհաննիսյան. Մենք մոտենում ենք հոկտեմբերի 27-ի գործը կազ­մակերպիչների մասով վերաբացելու անհրաժեշտությանը

«Հրապարակ». Հմայակ Հովհաննիսյան. Մենք մոտենում ենք հոկտեմբերի 27-ի գործը կազ­մակերպիչների մասով վերաբացելու անհրաժեշտությանը

Հարցազրույց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ։

- Պարոն Հովհաննիսյան, հեղա­փոխությունից հետո կազմվել և ԱԺ-ին է ներկայացվել հանցագոր­ծությունների շարք, որոնք բացահայտելու անհրաժեշտությունը մի շարք քաղաքական ուժեր տեսնում են։ Մանվել Գրիգորյանի ձերբակա­լությունից հետո էլ սկսեց խոսվել նրա անվտանգությունն ապահովելու ու 27-ի մասով նոր բաներ իմանալու մասին։ Որպես այդ իրադարձություն­ներին ներկա մարդ և քաղաքագետ՝ տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ Մանվել Գրիգորյանը նոր բացա­հայտումներ կարող է անել։

- Այո, իմ տեղն առաջին կարգում էր, և ես հրաշքով եմ փրկվել, սակայն իմ իրազեկվածությունը պայմանա­վորված է ոչ թե դրանով, այլ այն հան­գամանքով, որ կուսակցության գծով Կարեն Դեմիրճյանի տեղակալն էի՝ ՀԺԿ քաղաքական քարտուղարը, և ի պաշտոնե «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի անդամ։ Բոլոր հարցե­րը սկզբից քննարկում էինք Կարեն Դեմիրճյանի հետ երկուսով, որից հե­տո մեր ընդհանուր որոշումը դնում էինք քննարկման կուսակցության քաղխորհրդում, իսկ դրանից հետո՝ «Միասնություն» դաշինքի քաղխորհր­դի նիստում։ Իհարկե, ամենադժվար և նույնիսկ տանջալից քննարկումը մեր երկուսիս մասնակցությամբ «ուղե­ղային գրոհն» էր, որտեղ Դեմիրճյանը ոչ ինձ էր խնայում, ոչ էլ իրեն, յուրա­քանչյուր հարցը ժամերով «ծեծում» էինք։ Այնպես որ՝ հարցերի վերաբեր­յալ իմ իրազեկվածությունը պայմանա­վորված է ոչ թե ԱԺ նիստերի դահլի­ճում իմ ներկայությամբ, այլ շատ ավե­լի ծանրակշիռ պատճառներով։ Այդ հանգամանքը պատկերավոր արձա­նագրել է «Գյադաների ժամանակը» հիշողությունների իր գրքում Վանո Սիրաղեղյանը։ Գրողին հատուկ հո­տառությամբ Վանոն տվել է միանգա­մայն ճշգրիտ գնահատական՝ արձա­նագրելով, թե «Հմայակը շատ բան գիտի, բայց ծամծմում է», և այդ իմ ծամծմողը Վանոն միանգամայն իրա­վացիորեն վերագրում էր իմ կյանքին սպառնացող իրական վտանգներին, այլ ոչ թե համարձակության պակա­սին։ Նա նույնիսկ նշել էր, որ ես որոշ դեպքերում ցուցաբերել եմ մեծ խի­զախություն և գնացել եմ ավելորդ ռիսկերի։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ապա նրա իրազեկվածությունը սահմանափակվում է ընդամենը մի տեսաձայնագրությամբ, որտեղից պարզ երևում է, թե ինչպես է Ալեքսան Հարությունյանը պաշտ­պանության նախարարությունում մե­ղադրում հոկտեմբերի 27-ին կատար­վածի համար Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Այդ տեսաձայ­նագրությունն արվել է անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո՝ պաշտպա­նության նախարարությունում։ Այդ տեսաձայնագրությունն ունեն երկու մարդ՝ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։ Գագիկ Ջհանգիրյանն այն բանից հետո, երբ ազատ արձա­կեց Ալեքսան Հարությունյանին և դադարեցրեց նրա հետապնդումը, շահագրգռված չէ այդ տեսաձայնա­գրությունը հրապարակայնացնելու մեջ։ Եթե այդ տեսաձայնագրությունը տարածվի, ապա Ջհանգիրյանը կհայտնվի շատ անհարմար վիճակում։ Նրան կհարցնեն, թե ինչու է այդ տե­սաձայնագրությունն ունենալով ձեռքի տակ՝ ազատ արձակել Ալեքսանին և դադարեցրել նրա դեմ հարուցված քրեական գործը։

- Մանվել Գրիգորյանի մասով ի՞նչ հետաքրքիր բաներ կարող են ներկայացվել։

- Ինչ վերաբերում է Մանվել Գրի­գորյանին, ապա նա այլևս կորցնելու բան չունի և այդ իսկ պատճառով կցանկանա մտնել գործարքի մեջ ցանկացած մեկի հետ, ով կարող է թեթևացնել նրա վիճակը։ Բայց Նիկոլն այն միամիտը չէ, որ թույլ տա տիրանալու այդ տեսաձայնագրու­թյանը որևէ մեկին։ Նա լավ գիտի, որ այդ տեսաձայնագրության շնորհիվ երկու նախադասություն շաղկապե­լու ընդունակությունից զուրկ՝ ոչ վաղ անցյալում կռազի շոֆեր Մանվելը դարձավ պաշտպանության նախա­րարի տեղակալ։ Չնայած այն բանին, որ Վազգեն Սարգսյանը՝ Մանվելի «մեջքը», արդեն չկար, ինքը կարողա­ցավ հենց այդ տեսաձայնագրության շնորհիվ դառնալ «Երկրապահի» նախագահ, իսկ հետո՝ նաև պաշտ­պանության նախարարի տեղակալ, Արցախի հերոս, պատգամավոր... Հիմա էլ է, հաստատ, Մանվելն ապա­վինելու այդ «կախարդական փայտի­կին», բայց իրավիճակն արմատապես փոխվել է, և մենք այսօր մոտենում ենք հոկտեմբերի 27-ի գործը կազ­մակերպիչների մասով վերաբացելու անհրաժեշտության հանրային գի­տակցմանը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս