loader
«Հրապարակ». Հուլիսի մեկից բանկերը ներում են անհույսներին, իսկ պետությունը՝ բանկերին

«Հրապարակ». Հուլիսի մեկից բանկերը ներում են անհույսներին, իսկ պետությունը՝ բանկերին

Պատկերացրեք՝ եթե մարդիկ որոշեն դառնալ «անհուսալի»

Այնուամենայնիվ՝ որքանով է նոր օրենքը բանկերի «սրտով»: «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ Վարդան Աթայանը պատասխանեց. «Պատ­կերացրեք՝ ես Ձեզ պարտք եմ: Ձեր պարտքը չեմ մուծում, տոկոսները չեմ մուծում, դրանց վրա գալիս են տույժ ու տուգանք, Դուք ասում եք՝ գոնե իմ մայր գումարը տուր: Սա բանկը միշտ էլ անում էր: Ուղղակի այն ժամանակ առաջանում էր հարկային պարտավո­րություն 20 տոկոսի չափով, հիմա չի առաջանում այդ պարտավորությունը: Սա առողջ բան է։ Որևէ բանկ երբեք չի պլանավորում տույժ ու տուգանք: Եթե մարդիկ մտածում են, որ տուգանքը բանկը դնում է, որ պարտքը մեծացնի, սխալվում են: Տուգանքը դրվում է, որ վարկը ժամանակին մուծվի, ու բանկը կարողանա ավանդատուին ժամանա­կին մուծի նրա գումարը: Անհուսալի վարկերի ժամանակ բանկին ձեռնտու է ստանալ մայր գումարը՝ տոկոսով, մնացածը ջրել: Սա նորմալ է: Բայց մտավախություն կա, որ այսօր մար­դիկ մտածեն, թե ավելի լավ է չմուծեմ, մեկ է՝ վերջում տույժ ու տուգանքները ջրելու են: Պատկերացրեք՝ եթե մար­դիկ որոշեն դառնալ «անհուսալի», հետագա զարգացումները լավ չեն լինի համակարգի համար: Ես հիմա թվերին լավ չեմ տիրապետում, թե ինչ է կատարվել այդ որոշումից հետո, բայց հնարավոր է, որ այսպիսի զար­գացում լինի»: Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկը տարեսկզբից մոտ 300 մլն դրա­մի չափով ներում է կատարել՝ ասաց բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատր­յանը«Երբ որ հաճախորդն ունենում է պրոբլեմ, դա նաև մեր պրոբլեմն է, հակառակ դեպքում մենք վնասներ ենք կրում: Օրինակ, Արմավիրի կարկուտից հետո մարդկանց մոտ այնպիսի վիճակ էր, որ մենք պետք է օգնեինք նրանց՝ հաճախորդի առողջացումը մեզ է պետք»:

Պետության հաջորդ քայլը լինելու է «սև ցուցակները» վերացնելը

Հուլիսի 3-ին վարկային պատ­մության բարելավում է հայտարարել վարկային բյուրոն, որը հավաքում է ամբողջական տեղեկատվություն բո­լոր վարկառուների մասին, այսպես կոչված' «սև ցուցակներ» ստեղծող կամ վարկեր դասակարգող կազմա­կերպությունը: Նրան հարցում անելով՝ բանկը տպավորություն է կազմում տվյալ հաճախորդի վերաբերյալ, որո­շում՝ արժե նրան վարկավորել: Օրերս բյուրոն հայտարարեց, որ առևտրային բանկերի և վարկային կազ­մակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել բարելավել մանր վար­կեր ունեցող ֆիզիկական անձանց վարկային պատմությունները: «2018 թ. հուլիսի 1-ից ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վեր­ջիններիս համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ տրա­մադրվող վարկային զեկույցներում չի ներառվելու մինչև 2018 թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումա­րը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 հազար դրամը: Սա մեկանգամյա գործընթաց է և չի վերաբերելու նշված ժամանակահատվածից հետո խնդրահարույց դարձած վարկերին: Օրինակ՝ եթե ֆիզիկական անձին 02.09.2017թ. տրամադրվել է վարկ, որի պայմանագրով սահման­ված մայր գումարը 43 հազար դրամի չափ է, և 31.01.2018թ. վարկը դասա­կարգվել է, ապա 2018թ. հուլիսի 1-ից այն այլևս չի արտացոլվի վարկային զեկույցում»,- հաղորդում է վարկային բյուրոն: Քաղաքացիներին այս «լավու­թյունը» վարկային բյուրոն արել է վար­կառուների չնչին խմբի համար:

Հիշեցնենք՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրված վար­կերի թվում, այսպես կոչված՝ անհույս կամ, ինչպես բանկային մասնագետ­ներն են ասում՝ չաշխատող վարկերի ծավալը 2015 թ. տարեսկզբի դրու­թյամբ կազմել է 7.2% կամ շուրջ 172 մլրդ դրամ, որի մեջ ամենաբարձր տեսակարար կշիռն ունեն ֆիզիկա­կան անձանց վարկերը, 2016 թ. տարեսկզբին՝ շուրջ 6,9 %-ը կամ 167,5 մլրդ դրամ, 2017 թ. տարեսկզբին այդ ցուցանիշը եղել է շուրջ 6,3 %-ը կամ 174,6 մլրդ դրամ, իսկ 2018 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ՝ շուրջ 5 %-ը կամ 150,9 մլրդ դրամ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս