loader
«Հրապարակ». Իմ պաշտպանած երկրում ուզում եմ պաշտպանված լինել

«Հրապարակ». Իմ պաշտպանած երկրում ուզում եմ պաշտպանված լինել

Աշոտ Իսախանյան անունը ոչինչ չէր ասի, եթե ամիսներ առաջ նրա շղթայակապ կերպարը չողողեր համացանցը: Երկաթե շղթան վզին՝ երիտասարդ տղամարդը քայլում է, լվացվում, տեսարաններ սիրողների համար «անմահանում» տեսախցիկի առաջ:

Մարդու պատիվն ու արժանապա­տվությունը ոչնչացնող այդ «ներկա­յացումը», ըստ երևույթին, մի ուղերձ ուներ՝ նվաստացնել ու ստորացնել Բոլոր նրանց, ովքեր չեն հնազանդվի «տիրոջ» կամքին: Աշոտ Իսախանյանն առաջիններից է, որ հայտնվեց «տի­րոջ»՝ Մանվել Գրիգորյանի սարդոս­տայնում: Թե ինչն էր նրան գերեվա­րելու և շղթայակապ պահելու պատ­ճառը, Իսախանյանն ինքը կասի, երբ հնարավորություն տրվի հանդիպել լրատվամիջոցների հետ:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման Իսախանյանը ձգտում է հեղափոխության հաղթանակի առա­ջին իսկ օրերից: Բազմաթիվ նամակ­ներ է գրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց որևէ արձագանք չի եղել:

Արդեն ութ տարի է՝ Աշոտ Իսա­խանյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկում է: Դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման: Պնդում է, որ Մանվել Գրիգորյանն է իր գլխին գործ սարքել ու զրկել ազատու­թյունից:

Դատապարտյալը երկար ժամա­նակ է պայքարում է պայմանական վա­ղաժամկետ ազատման համար: Նկա­տենք, որ Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածն այդ հնարավորությունը տա­լիս է, եթե դատապարտյալը կատարում է հոդվածում ներառված 15 կետերը:

«Ես 15 կետերն էլ ապահովել եմ, դրսևորել եմ դրական վարքագիծ, ի՞նչն է պատճառը, որ ինձ ազատ չեն արձակում: Դատարանը շարունակ պնդում է, որ իմ հանցանք կատարե­լու հավանականությունը բարձր է: Թե ինչի և ոնց է բարձր, որևէ հստակ պարզաբանում չկա»,- վարչապետին հասցեագրած նամակում գրել է Աշոտ հսախանյանը:

«Ես ժողովուրդ եմ, ու նաև իմ քվեով Դուք դարձաք պատգամա­վոր, հետո` վարչապետ: Իսկ հիմա արհամարհում եք ինձ, ու օրենքը չի գործում: Ես Ձեզնից «Բենթլի» չեմ ուզում, ոսկե սարեր չեմ ուզում: Ես ուզում եմ իմ պաշտպանած հայրենի­քում պաշտպանված լինեմ»:

Աշոտ Իսախանյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, 1990-94 թթ. ակտիվ դերակատարում է ունեցել նաև Հայաստանի ինքնապաշտպանական մարտերին: Տա­վուշի սահմանը նաև նրանով է անա­ռիկ մնացել:

Ժիրայր Սեֆիլյանի, ապա նաև Սամվել Բաբայանի հրամանատա­րությամբ Իսախանյանը մասնակցել է նաև Շուշիի, Լաչինի, Քարվաճառի ազատագրական մարտերին: 1992-ին էլ, Սամվել Բաբայանի հրամանով, մասնակցել է Մարտակերտի շրջա­նի ազատագրմանը: Պատերազմի ժամանակ մի քանի անգամ ծանր վիրավորում է ստացել ու մինչև օրս ձեռնափայտով է քայլում: Հաշմանդա­մության 2-րդ կարգ ունի:

Իսախանյանը գրավոր դիմել է նաև արդարադատության նախա­րարին, խնդրել այցելել իրեն: «Իմ մարտական ընկեր ջան, եթե այցե­լես, ես կապացուցեմ, որ բանտերը գերծանրաբեռնված են, որ խոսելիս հիմնավոր բաներ ասես, չէ՞ որ պաշ­տոնյա մարդ ես: Թե չէ՝ կաբինետում նստած, հայտարարում եք՝ բանտերն այնքան էլ ծանրաբեռնված չեն...»:

Աշոտ Իսախանյանի կարծիքով՝ իր նկատմամբ հետապնդում է իրա­կանացվում: Ասում է, որ ինքը նախ­կին ռեժիմի տուժածներից է ու իրենց սարքովի գեներալ Մանվելի զոհը: «Մանվելը 22 օր ժնջիլը վզիս էր գցել ու տանջում էր: Ոտքերս կապել էր պարանով, իսկ պարանը՝ մեքենա­յից: Երկրապահի հայաթով այդ մեքե­նան ինձ քարշ էր տալիս: Երբ զգաց, որ կարամ մեռնեմ, դադարացրեց: Ի վերջո, գլխիս գործ սարքեց ու դարձ­րեց դատապարտյալ»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս