loader
«Հրապարակ».  Կառավարության կազմը՝ Ամանորից հետո

«Հրապարակ». Կառավարության կազմը՝ Ամանորից հետո

Պարզվում է` «Իմ քայլի» նախորդ օրն անցկացրած թրեյնինգը` նոր պատգամավորներին ԱԺ կանոնակարգին ծանոթացնելու մասով, առաջինը չի եղել. մոտ 10 օրն առաջ ևս նման մեկ հավաք է եղել, որին, ի դեպ, ակտիվ մասնակցություն է ունեցել նախկին պատգամավոր, փորձագետ Թևան Պողոսյանը:

Դուք մասնակցե՞լ եք՝ հարցրինք «Իմ քայլի» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Այո»: Ի՞նչ եք անում այդ հանդիպումների ժամանակ։

«Առանձնապես` ոչինչ. ծանոթացնում են ԱԺ կանոնակարգին, առաջին նիստի ընթացակարգին, ընդհանրապես՝ նիստերի ժամանակ տեղի ունեցողին, պատգամավորների պարտականություններին։ Մի քանի հոգիս, ներառյալ Հովհաննես Իգիթյանը, դրա կարիքը չունեինք, բայց հարկ էինք համարել մասնակցել»:

Դուք կարծես ՔՊ հիմնադիր անդամ եք. մասնակցո՞ւմ եք դաշինքի որոշումների կայացմանը, ասում են, օրինակ, Սասուն Միքայելյանը նեղ «կռուգի» քննարկումներին ներկա չի լինում։ «Ես ՔՊ-ի վարչության անդամ եմ, եթե վարչության նիստ է, իհարկե, մասնակցում եմ. այնտեղ քննարկվում են հիմնականում քաղաքական որոշումներ, քիչ դեպքերում` կադրային հարցեր»:

Կառավարության կազմը մինչև Ամանոր կհրապարակվի՞։ «Գործընթացը դեռ սաղմնային վիճակում է, Ամանորից հետո կհրապարակվի, իսկ առավել ստույգ` թերևս ԱԺ առաջին նիստին զուգընթաց»:

Իսկ Դուք ԱԺ-ում արդեն սենյակ ունե՞ք. սենյակների համար «ժերեբյովկան» արվե՞լ է։ «Ժերեբյովկան ևս կլինի ամսի 8-ից հետո»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս