loader
«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ն կլքեն 7 հազար «սպարտացիները»

«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ն կլքեն 7 հազար «սպարտացիները»

Կարեն Կարապետյանը, ինչպես գրել էինք, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել։ Նրա հետ կուսակցությունը կլքեն նաև այն 7 հազար «սպարտացիները», որոնք Կարապետյանի հորդորով «հանուն գաղափարի»՝ 2017 թվականի ընտրությունների նախօրեին համալրել էին ՀՀԿ շարքերը։

Բայց, ահա, Կարապետյանի կառավարության անդամները կարծես այնքան էլ չեն շտապում հետևել նախկին վարչապետի օրինակին։ Տրանսպորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը, օրինակ, ասաց, որ կուսակցությունից դուրս գալ-չգալու մասին ոչ էլ մտածել է և չի էլ անդրադառնում այդ հարցին։

Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանն էլ ասաց․ «Սա հարց չի, որովհետև հարցը stand by ռեժիմում է։ Ես էսօր կուսակցության անդամ եմ և որևիցե հայտարարություն անելու չունեմ իմ անդամակցության կապակցությամբ»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս