loader
«Հրապարակ». Կենտրոնական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր

«Հրապարակ». Կենտրոնական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր

Մեր տեղեկություններով` առաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր։ Թե ուր` մեր աղբյուրները չկոնկրետացրին։ «Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին։

Պատճառների թվում նշեցին ոչ բավարար պայմանները, տեխնիկական անբավարար հագեցածությունը: «Օրինակ, զորակոչիկը բուժզննում, թոքերի սոնո է անցնում պալատկայում, ինչն անթույլատրելի է»,- ասացին մեզ:

Ի դեպ, որոշվել է Երևանում ստեղծել միասնական հոսպիտալ, որը կկենտրոնացնի բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ: Ի՞նչ ֆինանսավորմամբ։ «Պետբյուջեից մինչև բարերարներ»:

Հիշեցնենք, որ զինկոմիսարիատների մասով ևս փոփոխություններ են սպասվում: Դրանք թերևս կլինեն ոչ թե օրենքի, այլ հրամանագրերի տեսքով:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս