loader
«Հրապարակ». Քիչ տարբերություններ կան սովետական և այսօրվա ռեժիմների միջև

«Հրապարակ». Քիչ տարբերություններ կան սովետական և այսօրվա ռեժիմների միջև

Մեր հարցերին պատասխա­նում է ԽՍՀՄ ժամանակների այլախոհ, Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրներից ԱՄՆ-ում ապրող Շահեն Հարու­թյունյանը՝ Շանթ Հարությունյանի հայրը:

Պարոն Հարությունյան, Ձեր որդին՝ Շանթ Հարությունյանը, չորս տարի է, ինչ Երևանի Ազատության հրապարակում «Արժեքների հեղա­փոխություն» ակցիան իրականաց­նելուց հետո իր համախոհների հետ գտնվում է անազատության մեջ: Ըստ Ձեզ՝ այդ ակցիան ինչի՞ համար էր, ի՞նչ փոխեց այն հանրային գի­տակցության, մտածողության մեջ:

Այսօրվա ռեժիմը չի տարբեր­վում սովետական ժամանակների ռեժիմից: Եթե մարդը հետապնդ­վում է իր քաղաքական հայացքների համար, դա արդեն բռնապետա­կան համակարգ է: Այնպես որ, քիչ տարբերություններ կան սովետա­կան ռեժիմի և այսօրվա ռեժիմի միջև: Այսօր էլ մարդն իր քաղաքական հայացքներն ազատ արտահայտելու իրավունք չունի:

Բայց Ձեր նշած բռնապետա­կան համակարգում էլ ժողովուր­դը ոտքի է կանգնել, պայքարել, փորձել տեր կանգնել իր իրավունք­ներին: Հիմա էլ առանձին անհատ­ներ, խմբեր պայքարում են իշխող համակարգի դեմ: Հենց սփյուռքահայերն ակտիվ են, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում անցած օրերին տեղի ունեցան հանրահավաքներ: Չի՞ նշանակում, որ Սփյուռքն անտարբեր չէ հայաստանյան իրադարձությունների նկատմամբ:

Սփյուռքը միշտ էլ հետևում է Հայաստանի իրադարձություն­ներին, անտարբեր չէ: Երբ իշխանու­թյուններն անցել են տոտալիտար համակարգի, անընդհատ ձգտում են իշխանությունը պահել իրենց ձեռքում, ժողովուրդն այլ բան չի կարողանում անել, քան ապստամբել կամ դուրս գալ ցույցերի: Ի վերջո, այսօրվա բոլոր ղեկավարները նախ­կին կոմունիստներն են, իրենց մտա­ծելակերպը բնորոշ է սովետական ժամանակներին: Իրենք էությամբ կոմունիստ են, քանի որ իրենց մտա­ծելակերպը ձևավորվել է սովե­տական բռնապետական կարգերի օրոք: Եվ իրենք շարունակում են նույն գործելաոճը, քանի որ տոտա­լիտար ռեժիմի ծնունդն են, որքան էլ որ իրենց իրենք համարեն ազատա­կան: Եվ Հայաստանին էլ բնորոշ են սովետական կարգերի օրոք եղած երևույթները: Կարծում եմ այսօր­վա պայքարը չի կարոդ լուրջ փոփո­խություններ առաջացնել: Պետք է սերունդ փոխվի: Կոմունիստական ռեժիմի ծնունդ սերունդը չի կարող լինել ազատամիտ: Նրանք ձգտում են իշխանության: Իսկ իշխանություն ունենալու, իշխանությանը տիրելու ձգտումը հիվանդագին երևույթ է: Երևի նյութապաշտության արդյունք է դա նաև:

Դուք երկար տարիներ ապ­րում եք ԱՄՆ-ում: Ըստ Ձեզ, ինչո՞ւ են հայերը նախընտրում մեկնել ու բնակություն հաստատել ԱՄՆ-ում, ինչո՞վ է այն հրապուրիչ:

ԱՄՆ-ում գոյություն չունի նյութական պրոբլեմ: Ամենավերջին աղքատն էլ ԱՄՆ-ում ապահովված է սննդով: Բացի այդ, մարդիկ ԱՄՆ- ում ազատ են: Քաղաքական հա­յացքների, գաղափարների համար այստեղ ոչ մեկին չեն հետապնդում: Քննադատիր իշխանություններին ինչքան ուզում ես, և ոչ ոք քեզ չի հետապնդի: Ինչ կուսակցության ան­դամ ուզում ես եղիր, քեզ ոչ մի բան չի սպառնում: Կարող ես ֆաշիստա­կան սվաստիկայով դրոշը ձեռքիդ քայլել փողոցում, դա քո իրավունքն է, քեզ ոչինչ չեն ասի: Եթե դու որևէ մեկին չես վնասում, չես պատճառում նաև նյութական վնաս, քեզ ոչինչ չեն ասի: Կարող ես նաև մենակ ցույց անել:

Ինչո՞ւ, ըստ Ձեզ, 2016թ. հուլիսին «Սասնա ծռերը» դիմե­ցին ծայրահեղ քայլերի: Բացառ­վո՞ւմ է դրանց կրկնությունը:

Քանի դեռ երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, չի բացառ­վում, որ այդ ծայրահեղ քայլերը կկրկնվեն:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս