loader
«Հրապարակ». Քոչարյանին չեզոքացնելն ավելի օգտակար չէ՞ր լինի Հայաստանի համար

«Հրապարակ». Քոչարյանին չեզոքացնելն ավելի օգտակար չէ՞ր լինի Հայաստանի համար

Այդ օրերի հավաքի կամ հավաք­ների մասին հետագայում պատմել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ում զինվորականները նույնպես հրավիրել են ՊՆ, սակայն Տեր-Պետրոսյանը հրա­ժարվել է գնալ՝ պնդելով, որ զինվորա­կանների գործը չէ երկրում քաղաքա­կան իշխանություն փոխելը:

Գագիկ Հարությունյանի դիրքորոշումը նույնն է եղել, այն տարբերությամբ, որ Հարությունյանը հանդիպել է զինվորականներին, թերևս՝ որովհետև այդ պահին երկրում գործող միակ բարձրագույն պաշտոնյան գործնականում ինքն էր:

ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը սպանված էին, իսկ ՀՀ նախագահի աթոռն զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանին զինվորականները մեղադրում էին իրականացված կամ չկանխված ահա­բեկչության համար:

Ե՛վ Տեր-Պետրոսյանի, և' Հարու­թյունյանի կողմից քաղաքական իշ­խանությունը զինվորականության կողմից գրավելու հնարավորությանն ընդդիմանալու դիրքորոշումը ողքան էլ ապրիորի ճիշտ լիներ կամ ճիշտ թվար այն ժամանակ, այժմ՝ տարիների և հաջորդած իրադարձությունների հե­ռավորությունից, դժվար է նույն կերպ գնահատել: Քոչարյանի անձը նկատի առնելով՝ առնվազն վիճելի է, թե նրան իշխանությունից հեռացնելը, չեզոքացնելն արդյոք ավելի օգտակար չէր լինի Հայաստանի համար և Հայաստանը չէ՞ր փրկի հետագա անկումներից ու ողբերգություններից՝ ներառյալ Մար­տի 1-ի արյունահեղությունը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս