loader
«Հրապարակ». Քրեական հեղինակությունները կժամանան Երևան

«Հրապարակ». Քրեական հեղինակությունները կժամանան Երևան

Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանևսկոյի մահվան 7-րդ տարելիցին։

Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից։ Արմեն Կանևսկոյը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի ամենաազդեցիկ հեղինակություններից էր, և նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություններ են ժամանում Հայաստան՝ այցելելով Երևանում գտնվող նրա գերեզմանին։ Նախնական տեղեկություններով՝ այս տարի, ի թիվս քրեական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, Ռուսաստանից Հայաստան է ժամանելու նաև Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը (Սերգեյ Լալակին)։

Ռուսաստանից բացի, քրեական հեղինակություններ կժամանեն նաև եվրոպական երկրներից։ Նշենք, որ այժմ Հայաստանում է գտնվում Արմեն Կանևսկոյի եղբայրը՝ Արտյոմը, որը, ըստ տեղեկությունների, Հայաստանից դուրս չի գալիս անվտանգության տեսանկյունից։ Սակայն, ասում են նաև, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ առանձնապես մտերմություն չի անում, նրա հիմնական «կռուգը» Ռուսաստանի գողերն են։ Բայց Արմենի տարելիցին, բնականաբար, ներկա կգտնվեն նաև հայաստանյան ինչպես քրեաօլիգարխիկ, այնպես էլ քրեական հայտնի դեմքեր, որոնց համար սա դրսից ժամանած հեղինակությունների հետ շփվելու առիթ է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս