loader
«Հրապարակ». Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել դեսպանի պաշտոնից

«Հրապարակ». Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել դեսպանի պաշտոնից

Մեր տեղեկություններով՝ Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Բանն այն է, որ դեռևս նշանակման ժամանակ եղել է պայմանավորվածություն, որ նախկին պատգամավորը կպաշտոնավարի մեկ տարի, այդ ընթացքում պետք է կազմակերպի երկկողմ այցեր, հետաքրքրություն առաջացնի Հայաստանում ներդրումների առումով, հայ համայնքի հետ աշխատանք տանի:

Այդ ժամկետը լրացել է, Մարտիրոսյանն իր առաքելությունը համարում է կատարած և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, որին Կանադան կներկայանա 200 հոգանոց պատվիրակությամբ, մտադիր է հեռանալ դեսպանի պաշտոնից: Մեր տեղեկություններով, նա ցանկանում է վերադառնալ Հայաստան և զբաղվել քաղաքականությամբ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս