loader
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի ճակատագիրը որոշված է

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի ճակատագիրը որոշված է

Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը։ Ըստ մեր աղբյուրների՝ քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրավի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննիչը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել է։ Բանն այն է, որ իրավապահները ոչ միայն ցանկանում են ցուցմունք կորզել Մանվել Գրիգորյանից՝ Քոչարյանի մասով, այլև ընտրություններն են՝ Էջմիածնի քաղաքապետի և ԵԿՄ նախագահի։

Չեն ցանկանում, որ գեներալն ազատության մեջ լինի այդ ժամանակ։ Իշխանությունները փորձում են «ՔՊ» ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին՝ քաղաքապետ, Սասուն Միքայելյանին՝ ԵԿՄ նախագահ դարձնեն, որից հետո, ըստ նույն աղբյուրների, արդեն հնարավոր է Մանվելին բաց թողնել։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս