loader
«Հրապարակ». Մարգարիտ Եսայան․ Կառավարության նիստերը փակում են, որ լրագրողներն ավելի պրպտուն դառնան

«Հրապարակ». Մարգարիտ Եսայան․ Կառավարության նիստերը փակում են, որ լրագրողներն ավելի պրպտուն դառնան

Հարցազրույց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի հետ

- Սահմանադրությունը փոխելուց առաջ Ձեր թիմը հավաստիացնում էր, թե դա արվում է ավելի ժողովր­դավարական պետություն ունենա­լու համար: Նպատակը միահեծան իշխանության կազմաքանդումն էր և հակակշիռների վրա հիմն­ված խորհրդարանական մոդելին անցումը: Հիմա, երբ իրողություն են նոր Սահմանադրությունը և դրա­նից բխող օրենքները, չե՞ք կարծում, որ իրականում հակառակը եղավ, ժողովրդավարության նահանջ ու­նենք, վերացվեց նախագահի ուղիղ ընտրությունը, կառավարության նիստերը կլինեն փակ և շատ այլ բաներ, որոնք վկայում են նահանջի մասին:

- Եվ հարցադրումն է շատ կարևոր, և, բնականաբար, շեշտադրումն է ինձ համար հասկանալի, որովհետև մեզ մոտ արմատական փոփոխություններ են կատարվել, Սահմանադրություն ենք փոխել, օրենքներ և երկրի կառավարման համակարգ: Վստահա­բար՝ ցանկացած երկրում էլ նման դեպքում պետք է լինեին այդ կասկած­ները՝ արդյոք ճիշտ ճանապարհո՞վ ենք գնում, արդյոք այդ փոփոխությունները մեզ դեպի ժողովրդավարությո՞ւն են տանում: Եթե մեկ բառով պատասխա­նեմ՝ այո, վստահ եմ, սակայն շարունա­կելով միտքս պետք է ասեմ՝ վստահ եմ, այո, սակայն դրա արդյունքները մեզանից ոչ մեկը հենց հիմա, այս պա­հին չի զգալու: Որովհետև սա բարդ և ժամանակ պահանջող գործընթաց է: Բոլոր դեպքերում, անձամբ ինձ համար, որպես քաղաքական իշխող ուժի ներկայացուցչի, և վստահ եմ՝ նաև ողջ կուսակցության համար դա է ցանկությունը: Իսկ թե կոնկրետ երբ տեսանելի կլինի արդյունքը, դա բոլո­րովին այլ խնդիր է:

- Օրինակ, կառավարության նիստերը փակելու որոշման մեջ ի՞նչն է ժողովրդավարական, ի՞նչ արդյունք պետք է զգանք դրանից:

- Ես այն լրագրողներից եմ, որն աշխատել է դռնբաց կառավարու­թյան նիստերի ժամանակ: Այսինքն՝ մենք տեսել ենք, ներկա ենք եղել այդ նիստերին: Երբ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր, ես էի լուսաբանում կառավարության նիստերը: Գուցե Ձեզ համար այս պահին վիճելի է, բայց ինձ համար հասկանալի է, որ միշտ չէ, երբ նիստերը բաց են, լրագրողների նյութե­րը դրանից շահում են, և միշտ չէ, երբ նիստերը բաց են, կառավարության աշխատանքը դրանից շահում է: Ես հիշում եմ, երբ Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետ և որոշում կայացրեց, որ լրագրողներս նիստերին այլևս չենք հետևելու, նույն բողոքի ալիքը բարձրացավ լրագրողներիս շրջանում: Սա բնական է, չորրորդ իշ­խանության ներկայացուցիչները միշտ էլ ուզում են ամեն ինչ ավելի բաց տես­նել, շատ բնական, ճիշտ ու լավ մղում է, բայց էլի պիտի կրկնեմ, որ բաց լի­նելուց ոչ լրագրողի աշխատանքն է շահում, ոչ կառավարության: Էլի կառավարության աշխատանքները բաց են լինելու, բայց չեմ կարծում, երբ այս կամ այն լրագրողը գրեց, թե վարչապետն ինչ հայացքով նայեց այս կամ այն նախարարին, դրանից նյութը շա­հելու է: Ավելին՝ փակ իրավիճակում լրագրողներն ավելի պրպտուն են դառնում, քան բաց:

- Այսինքն՝ այդ որոշումը մեր շա­հերից ելնելով են արել, որ մենք ավե­լի շատ պրպտենք, ոչ թե, ասենք, այն բանի համար, որ Սերժ Սարգսյանն է դառնալու վարչապետ ու առանձնա­պես դրական վերաբերմունք չունի լրագրողների նկատմամբ:

- Ես նախ չգիտեմ, թե ով է լինե­լու վարչապետ, եթե Դուք գիտեք, դա ուրիշ բան, բայց մեր կուսակցու­թյունում դեռևս որոշում չի կայացվել այդ մասին: Անկախ նրանից, թե ով նստի վարչապետ, կառավարությունն արդեն այդ որոշումը կայացրել է, և դրանից չի տուժելու ոչ կառավարու­թյան, ոչ լրատվամիջոցների աշխա­տանքը: Բայց, որպես լրագրող, Ձեր պահանջը շատ արդարացի եմ համա­րում, ես էլ, որպես լրագրող, միշտ պայ­քարել եմ, որ ամեն բան բաց լինի, բայց երբ որ փակ է, դու ավելի պրպտող ես դառնում, քան այն ժամանակ, երբ աչքիդ առաջ է: Ի դեպ, ես չեմ կիսում Ձեր կարծիքը, թե Սերժ Սարգսյանը լրագրողներին չի սիրում, սա ասում եմ որպես իր հետ երկար տարիներ աշ­խատած լրագրող: Ես պիտի հիշեցնեմ, որ ամեն չորեքշաբթի, երբ կառավա­րությունը գալիս էր Ազգային ժողով, Սերժ Սարգսյանը, որ պաշտպանու­թյան նախարարն էր, ամենահասանելի նախարարն էր վարչապետից հետո, ամենահասանելին Անդրանիկ Մարգարյանն էր, հետո՝ Սերժ Սարգսյանը: Եվ չի եղել որևէ խնդիր, հարց, որ մենք լրագրողներով մոտենանք, ինքը չպատասխանի: Իսկ եթե եղել է ար­տառոց դեպք, ինքն ասում էր՝ երեխեք ջան, հիմա դրա ժամանակը չէ:

- Բայց նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանից մենք իմացանք, որ գաղջ մթնոլորտի պատճառը լրագրողներս ենք:

- Ես նրա նախագահության առա­ջին 5 տարիներին լրագրող եմ աշխա­տել, և, անկեղծ ասած, ինձ համար խնդիր չի եղել, ես միշտ ազատ եմ եղել, չեմ կարող ես դա պնդել: Կոնկրետ ինձ հետ կապված խնդիր չի եղել, ամեն հարց ստացել է իր պատասխանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս