loader
«Հրապարակ». Օլիգարխիայի սիրտը դող է ընկել

«Հրապարակ». Օլիգարխիայի սիրտը դող է ընկել

Հայկական օլիգարխիայի սիրտը դող է ընկել, չգիտեն ինչ անել՝ մնալ, գնալ, ում կողմն անցնել, երկրում անկայուն վիճակ է, իրենց բիզնեսները վտանգի տակ են: Մեր տեղեկություններով, սոցցանցերում սկսված ակցիան՝ չօգտվել օլիգարխների խանութներից, հիվանդանոցներից և այլն, արդեն օգուտ է տվել:

Հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետի աշխատողները բողոքում էին, որ այս օրերին առևտուրը քիչ է: Իսկ հիվանդանոցի անձնակազմը, որ ուշի ուշով հետևում է ակցիաներին, աշխատանքից հետո՝ մասնակցում, տրտնջում էր, թե այդ ամենը գաղտնի են անում:

Ավելին՝ նրանց պնդմամբ, բուժքույրերից մեկին օրերս աշխատանքից հեռացրել են, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն առնելուն պես նա եկել, կոլեգաներին շնորհավորել է, չի թաքցրել իր ուրախությունը: Հիվանդանոցում մտերմաբար զգուշացնում են միմյանց, որ հեռախոսներից զգույշ օգտվեն, ակցիաներին զգույշ հետևեն, որ հանկարծ ղեկավարության ականջը չընկնի:  

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս