loader
«Հրապարակ». Ով կլինի վճռաբեկ դատարանի նախագահը

«Հրապարակ». Ով կլինի վճռաբեկ դատարանի նախագահը

Մեր տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի դատավորներին հրավիրել է, իրավիճակն են վերլուծել, սակայն իրականում փորձել են հասկանալ, թե ով կլինի վճռաբեկի նախագահը: Տևական ժամանակ խոսվում էր, որ թեկնածուն վերաքննիչ քրեական պալատի նախագահ, 38-ամյա Վազգեն Ռշտունին է, սակայն, նոր Սահմանադրությամբ, այդ պաշտոնին կարող է հավակնել 40 տարին լրացած անձը: Վճռաբեկի նախագահի թեկնածու են համարվում այդ դատարանի բոլոր դատավորները։

Թեկնածուին ներկայացնելու է ԲԴԽ-ն, ընտրելու է ԱԺ-ն՝ 6 տարով՝ առանց վերանշանակման իրավունքի: Այժմ 2 անուն է շրջանառվում՝ վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավոր Գոռ Հակոբյանի և պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի:

ԲԴԽ կազմավորումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև օգոստոս, պետք է ընտրվեն դատարանների նախագահները:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս