loader
«Հրապարակ». Ովքեր են ՀՀԿ-ում ծանր տարել Սերժ Սարգսյանի հրաժարականը

«Հրապարակ». Ովքեր են ՀՀԿ-ում ծանր տարել Սերժ Սարգսյանի հրաժարականը

Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի կուսակցությունում ոմանք շատ ծանր են տարել: Նրա հավատարիմները խորը սգի մեջ են, տպավորություն է, թե հիմա իրենք էլ են «թրաշ» պահելու և ակցիաներ անելու։ ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրները պատմում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին որոշումը հաղորդելու համար ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրվել, լուրը լսելով՝ պատգամավորներից ոմանք հուզվել են, հատկապես՝ կին պատգամավորներն արտասվել են:

Տղամարդկանցից հրաժարականը շատ ծանր են տարել նրա զինվոր Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն ԱշոտյանըԳագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Սամվել Նիկոյանը: Կուսակցության ներսում խոսվում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն կդադարի նման կուռ կուսակցություն լինելուց և կբաժանվի թևերի, ապա գուցե առհասարակ պառակտվի։   

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս