loader
«Հրապարակ». Սերժի Վաչոյի՝ պետությանը 6 միլիոն տալու խոստումն ուժի մեջ է

«Հրապարակ». Սերժի Վաչոյի՝ պետությանը 6 միլիոն տալու խոստումն ուժի մեջ է

Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի գործով վերաքննիչ նիստը երեկ հետաձգվել է։

Նրա շահերի պաշտպան Արմեն Հարությունյանը, պատասխանելով մեր լրագրողի հարցին, թե ինչպես է արձագանքել նախաքննության մարմինը Ղազարյանի և նրա ընկերոջ առաջարկին, թե պատրաստ են պետությանը 6 միլիոն դոլար փոխանցել, Հարությունյանն ասել է, որ ՀՔԾ-ից դեռ արձագանք չեն ստացել․ «Մեր առաջարկն ուժի մեջ է, հստակ պատասխան չենք ստացել, սա պարտքով փող չէ, որ մենք էլ հանենք տանք․․․ Հիմա գործի քննությունը գնում է, Ղազարյանը սերտ համագործակցում է նախաքննության հետ, ներկայացնում է բոլոր փաստաթղթերը։ Թե իրենք ինչ որոշում կկայացնեն, ինձ թվում է՝ պետք է դատավարական կարգով որոշումներ ընդունվեն»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս