loader
«Հրապարակ». Սեյրան Սարոյան․ Պաշտպանության նշանակումներում ՀՀԿ-ականները չեն կարա քննադատեն Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ». Սեյրան Սարոյան․ Պաշտպանության նշանակումներում ՀՀԿ-ականները չեն կարա քննադատեն Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը վստահեցնում է, որ Դավթյանը նա­խորդ բոլոր ԶՈՒ պետերից ամենապատրաստվածն է։ Մենք մի քանի հարց տվեցինք Սեյրան Սարոյանին։

- Պարոն Սարոյան, ճանաչո՞ւմ եք ԶՈՒ շտաբի նոր պետին, ի՞նչ կասեք նրա պատրաստվածության միա­սին։

- Շատ լավ ծանոթ եմ, մենք մի­ասին ենք գենշտաբի ակադեմիա­յում սովորել։ Շատ պատրաստված աֆիցեր ա, շատ լուրջ գեներալ ա ու շատ լավ Էլ կաշխատի։ Ես կասեմ, որ Նիկոլի ամենալավ նշանակումներից մեկն ա։

- Բանակի մեկ այլ գեներալ՝ Արթուր Աղաբեկյանն էլ է ճանաչում ու ասում է, որ ամենաանպատրաստ սպաներից է։

- Ես չգիտեմ՝ Արթուր Աղաբեկյա­նը որտեղից ա վերցրել, որ ըտենց ա խոսում, բայց էդ մարդուն անձամբ ճանաչում եմ ու ասում եմ՝ հենց իսկա­կան իրա տեղն ա, հենց ամենալավ, ողջունելի նշանակումներից մեկն ա։

- Օրինակ՝ Արտակ Դավթյանի մասնագիտական պատրաստվածությունը որտե՞ղ է երևացել, ի՞նչ հաջողված օպերացիաներ է նա իրականացրել։

- Ինքը շատ լավ կրթություն ստա­ցավ, շատ լավ՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում, բոլոր ոլորտներն ան­ցած տղա ա՝ դասակի հրամանատա­րից, կադրավոյ աֆիցերից, դասակի հրամանատարից բարձրացել-հասել ա մինչև գեներալի։ Ինքը մի օղակ չկա, որ բաց թողած լինի։ Ինքն ամեն ինչի տեղը գիտի, ամեն մի պատրոնի տեղը գիտի։

- Բայց ապրիլյան պատերազմի ժամանակ ԶՈՒ շտաբի օպերատիվ վարչության պետն ինքն էր, որի ժամանակ մենք ունեցանք այն, ինչ բոլորիս է հայտնի։

- Իյա, ինչի էն ժամանակ Գլխավոր շտաբի պետ, նախարար չկար, հա՞, որ պատասխան տար։ Ղարաբաղում էլ ո՛չ նախարար կար, ո՛չ շտաբի պետ, էդ մի վարչության պետը պիտի պա­տասխան տա, հա՞։ Մալադեց... ամոթ ա, էլի։

- Այդ դեպքում ինչո՞ւ են քննա­դատում Արտակ Դավթյանին, եթե այդքան լավն է։

- Ես էլի եմ ասում՝ չգիտեմ ինչից են վերցրել ու ոգևորված ուզում են էդ տղուն ըտենց... Մեր ազգի խասյաթն ա երևի, սիրում են ամեն ինչի վրա ցեխ շպրտեն, փնովելու համար խելքն իրանցը չի, բայց, հա­վատացեք, շուտով բանակը, հենց բանակը կզգա էդ տղու նշանակումը։ Զանգեք բանակի աֆիցերներին՝ հարցրեք, թե ինչ ձևի գեներալ ա։ Ես էլ, Աղաբեկյանն էլ տասը տարի ա՝ բանակում չենք, տասը տարվա մեջ գիտես ինչքան բան ա փոխվում։ Դե հիմա զանգի բանակի աֆիցերներին ու տես՝ Դավթյան Արտակը կարգին մա՞րդ ա, թե՞ չէ։ Որ չիմանայի, չէի ասի։ Ինքը հարյուր տոկոս նախկին բոլոր պետերից էլ լավն ա։ Ես կարամ լյուբոյի հետ էլ բանավիճեմ էդ հարցում, որ Դավթյան Արտակը շատ էլ լավ շտաբի պետ ա։ Մալադեց Նիկոլ Փաշինյանին, որ ըտենց ճիշտ մարդու ա նշանակել։ Ես պատասխանատու եմ ամեն մի բառիս համար։ 

- Տեղյա՞կ եք, որ Մովսես Հակոբյանին էլ գլխավոր ռազմական տեսուչ են նշանակել։ 

- Ոչինչ, նորմալ ա։ 

- Կարո՞ղ ենք փաստել, որ պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, և ՀՀԿ-ականներն այս հարցում չեն կարող խոցել Փաշինյանի կառավարությանը։ 

- Հաստատ, պաշտպանության հարցում չեն կարա հանրապետականները քննադատեն, որովհետև և՛ Դավիթ Տոնոյանի նշանակումն ա ճիշտ, և՛ Արտակ Դավթյանի, մնացածը՝ ով ինչ ուզում ա, թող խոսա, խոմ խոսալով չի, շատ լավ էլ բանակը շատ շուտով կզգա էդ փոփոխությունները։ 

- Պարոն Սարոյան, ԱԱԽ քարտուղարի պաշտոնում Արման Գրիգորյանի նշանակումը, սակայն, միանշանակ չի ընկալվել նաև ձեր թիմի կողմից։ 

- Ես չեմ ճանաչում, չգիտեմ, թող աշխատի, կտենանք, ես որ մարդուն չեմ ճանաչում, ո՛չ լավը կարամ ասեմ, ո՛չ վատը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս