loader
«Հրապարակ»․ Ստանիսլավ Տարասով․ Հայաստանը ՀԱՊԿ-ն դարձրել է իր ներքին քաղաքականության պատանդը

«Հրապարակ»․ Ստանիսլավ Տարասով․ Հայաստանը ՀԱՊԿ-ն դարձրել է իր ներքին քաղաքականության պատանդը

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։

- Փաստորեն, Դուք հավանական չեք համարում, որ հարցը հօգուտ Հայաստանի կլուծվի:

- Ես դա հասկանում եմ Լուկաշենկոյի, Նազարբաևի պահվածքից, որի ասածից, ի դեպ, կառչել հնա­րավոր չէ: Եվ, այո, կարծում եմ, որ Բելառուսը կհաղթի, ինչի նախադր­յալները կան: Հարցն այստեղ ողջա­միտ բանականությունն է: Նորից եմ ասում՝ Հայաստանը ՀԱՊԿ-ը դարձրել է իր ներքին քաղաքականության պա­տանդը: Չի կարելի այսպես:

- Հայ-բելառուսական սկանդալին ՌԴ-ում ինչպես են նայում, մասնա­վորապես, Բելառուսի ԱԳՆ ներկա­յացուցիչ Գլազի հայտարարություն­ներին:

- Այս սկանդալն արհեստական է, և Պուտինը, խոսելով Փաշինյանի ու նաև Լուկաշենկոյի հետ, փորձել է այս արհեստական ինտրիգում կրքերը հանդարտեցնել: Նախ, Հայաստա­նում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են Հայաստանի ներկայացուցչի չնշանակման հարցը ներկա­յացնել որպես Փաշինյանի ձախողում: Կան նաև արտաքին խաղացողներ, մասնավորապես՝ Լուկաշենկոն, որը ներքին լսարանի համար նախատես­ված պայմանավորվածությունները հանրայնացրեց և դարձրեց հանրային քննարկման հարց: Այսինքն՝ խաղաց Փաշինյանի հակառակորդների կող­մից: Իսկ, ահա, Ալիևը, չհանդիսանա­լով ՀԱՊԿ անդամ, կարողացավ խա­ղալ լրիվ այլ կերպ: Դուշանբեում նա Փաշինյանի հետ պայմանավորվածու­թյունների գնաց ու, փաստացի, նրան աջակցեց: Ալիևը, իհարկե, փորձառու քաղաքական գործիչ է. նա կարող էր ոչ մի բան չպայմանավորվել, սպասել այս իրավիճակի փոփոխությանը, մինչև կանցնեն ընտրությունները: Բայց նա խաղաց Փաշինյանի կողմից, իսկ Լուկաշենկոն՝ նրա դեմ:

- Չե՞ք համարում, որ Լուկաշենկոն իրավունք չուներ ՀԱՊԿ փակ քննարկման մանրամասները փոխանցել այս կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանին:

- Այո, և Փաշինյանը միանգամայն իրավացի է, չուներ իրավունք, և Փա­շինյանը երիցս ճիշտ է՝ ասելով, որ խախտել է բոլոր նորմերը, նաև՝ էթիկետի: Ավելին, ես կարծում եմ, որ սա ուղղակի Հայաստանի ներքին գործե­րին միջամտություն էր, որը, կարծում եմ, պետք է դատապարտվի:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս