loader
«Հրապարակ». Ստեփան Մարգարյան․ Որևէ մեկի վարչապետ դառնալու դեմ պայքարելը պետք է սկսվեր անցյալ տարվա ապրիլին

«Հրապարակ». Ստեփան Մարգարյան․ Որևէ մեկի վարչապետ դառնալու դեմ պայքարելը պետք է սկսվեր անցյալ տարվա ապրիլին

«Հրապարակ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակ­ցության անդամ Ստեփան Մարգարյանի հետ։ 

- Համարում եք, որ քաղաքական առումով ճիշտ չէ՞ պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

- Քաղաքական առումով ես չէի ասի, որովհետև տեսակետ հայտնել, չհամաձայնել նույնիսկ քաղաքական մեծամասնության որոշման հետ, դա ընդդիմության ոչ միայն իրավունքն է, այլ գուցեև պարտքը: Բայց Սահմանադրության տեսակետից, իհարկե, իրատեսական չէ, որովհետև ձևավորված համակարգում թեկնածուին առաջադրելու է խորհրդարանական մեծամասնությունը:

- Եթե որոշակի շարժում սկսվի դրսում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի, հնարավո՞ր է ինքներդ մասնակցու­թյուն ունենաք դրան:

- Անկեղծ ասած՝ ես դա չեմ հասկա­նում, թե ինչ է նշանակում: Դա նշանա­կում է՝ սկսել շարժում խորհրդարանը լուծարելու ուղղությամբ, որովհետև, եթե այս խորհրդարանն այսպիսին է նույն քաղաքական մեծամասնու­թյամբ, էդ դեպքում դու ո՞նg ես ասում՝ էս մեկին մի առաջադրի, էն մեկին առաջադրի:

- Ապրիլից հետո մեզ ի՞նչ է սպաս­վում, ընդդիմությունը՝ խորհրդարա­նական և արտախորհրդարանական, իշխանափոխության պրոցես կծավալի՞:

- Ապրիլից երկիրը մտնում է արդեն լրիվ նոր փուլ՝ նոր կառավարման հա­մակարգով: Մշտապես, երբ որ բողոքի ակցիաներ են եղել, որոնք մի փոքր ավելի խիստ ու արմատական են եղել, ընդդիմության հիմնական նպատակը եղել է իշխանությունների հրաժարա­կանի պահանջը, ինչը որ հենց այնպես չի ստացվել: Ես կարծում եմ՝ արժի լուրջ շարժում ձևավորել որոշակի այլ խնդիրների շուրջ, որովհետև բազմա­թիվ չլուծված խնդիրներ կան, և պետք է պահանջել իշխանությունից այդ խն­դիրների լուծումները՝ գուցե նաև ասե­լով՝ որո՞նք են այդ լուծումները: Ճիշտն ասած՝ մենք, երբ որ որոշում էինք հիմնադրել և հանդես գալ այլընտրանքային նախագծեր խմբով, առաջին հերթին որոշում էինք առաջարկել այնպիսի ծրագրեր, այնպիսի գոր­ծունեություն և՛ իշխանություններին, և՛ հասարակական-քաղաքական դաշտին, որը կբերի որոշակի խնդիր­ների լուծման: Մնացածը, ես չգիտեմ՝ կլինեն ֆորսմաժորային իրավիճակներ և այլն, դա հիմիկվա քննարկելու բան չէ: Ես կարծում եմ՝ այլընտրանքային նախագծեր իշխանություններին ներ­կայացնելը ճիշտ բան է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս