loader
«Հրապարակ». Սուրեն Պապիկյան․ Պատկան մարմիններին խնդրում եմ արձագանքել

«Հրապարակ». Սուրեն Պապիկյան․ Պատկան մարմիններին խնդրում եմ արձագանքել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից երեկ երբ հետաքրքր­վեցինք, թե ինչ կարծիքի է վարչապետի այս տարօրինակ որոշման կապակցությամբ, ասաց. «Կար­ծում եմ՝ բոլոր պարզաբանումները վարչապետի կողմից տրվեցին, ու հավելյալ պարզաբանման կարիք պարզապես չեմ զգում»:

- Օրինակ՝ Հունան Պողոսյանի խոշոր կարողությունը, որ հա­մարժեք չէ իր ստացած աշխատա­վարձին, հնարավո՞ր է քննության առարկա դառնա ապօրինի հարս­տացման տեսանկյունից:

- Եթե կա Հայաստանում պաշ­տոնյա կամ որևէ անձ, ում հարս­տությունը խնդիր է առաջացնում, ապա ցանկացած պահի կարող եք Ձեր լրագրողական իրավասու­թյունների շրջանակներում դիմել պատկան մարմիններին ու հետաքննություն անցկացնել:

- Հետաքննություն անցկացրել են ու պարզել, որ նա իր աշխատա­վարձը 19 անգամ գերազանցող եկամուտ է հայտարարագրել: Սա Ձեզ մոտ՝ որպես նոր Հայաստանի պաշտոնյա, հարց առաջացնո՞ւմ է, թե որտեղից նրան այդքան կարո­ղություն:

- Այսինքն՝ Դուք հիմա նշում եք, որ, ըստ էության, ուսումնասիրու­թյուն է կատարվել ու պարզվել է, որ էդտեղ կան ոչ օրինական հարս­տացման...

- Հայտարարագիր է ներկայաց­րել դրա վերաբերյալ:

- Կարծում եմ՝ ես չպիտի որ դրան հիմա գնահատական տամ: Այն, ինչ Դուք հնչեցրիք, կարծում եմ՝ սա պատկան մարմինների կող­մից արդեն լսելի է, խնդրում եմ արձագանքեն:

- Պարոն Պապիկյան, Ձեր թի­մում չկա՞ր համարժեք մեկը, որը կկարողանար դառնալ Սյունիքի մարզպետ:

- Ես կարծում եմ՝ վարչապետն արդեն ներկայացրեց, որ վերաբեր­մունքն այսուհետ նման պաշտոնյա­ներ նշանակելու, դա զուտ թիմային սկզբունքի հիման վրա չէ:

- Բայց Հունան Պողոսյանը հեղափոխության մասնակից­ների, ակտիվիստների դեմ զորք ուղարկողներից է եղել:

- Վարչապետը նշեց, որ բարի­կադի մյուս կողմում եղել են, այո, պաշտոնյաներ, ովքեր կատարել են իրենց պաշտոնական լիազո­րությունները: Իսկ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր շրջանցել են իրենց պարտականությունները, բնականաբար, օրենքի առաջ միշտ պատասխան են տալիս:

- Նա չի՞ շրջանցել օրենքը որևէ կետով, որևէ խախտում թույլ չի՞ տվել:

- Ես նման դրվագի չեմ տիրա­պետում:

- Բայց նա նախկին ռեժիմին է ծառայել, Սերժ Սարգսյանի հրա­հանգներն է կատարել:

- Մենք չենք առաջնորդվում քա­ղաքական ռասիզմով:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս