loader
«Հրապարակ». Տիգրան Մուկուչյան․ Արտահերթի դեպքում ավելի քիչ աշխատանք չի արվում, քան հերթա­կանի

«Հրապարակ». Տիգրան Մուկուչյան․ Արտահերթի դեպքում ավելի քիչ աշխատանք չի արվում, քան հերթա­կանի

Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախա­գահ Տիգրան Մուկուչյանի հետ:

- Կա՞ն այնպիսի դրույթներ, որոնք գործնականում հնարավոր չէ կիրառել, որոշ փորձագետներ նման տեսակետներ են հնչեցնում:

- Այս պահին դեռ քննարկում­ների փուլ է, հիմա ինչպիսի փոփո­խություններ կլինեն, վերջնական ինչպիսի տեսք կունենա, դեռ հայտնի չէ, հետևաբար, դատողություններ անելը հիմա դժվար է:

- Բոլոր դեպքերում, նա­խագծում տեսնո՞ւմ եք խնդրահա­րույց դրույթներ:

- Կան որոշ դրույթներ, որոնց վերաբերյալ առաջարկներ կներկայացնենք, բայց այդ մասին չեմ ուզում հիմա խոսել, քանի որ այս պահին դրանք համակարգված չեն: Երբ համակարգենք, կներկայացնենք հանձնաժողովին, և կարծում եմ, որ հանձնաժողովը դրանք կքննարկի: Կարծում եմ՝ նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ կատեգո­րիկ դատողություն անելը ժամանա­կավրեպ է:

- Իսկ հնարավո՞ր է մինչև դեկտեմբեր պատշաճ ընտրություն­ներ կազմակերպել:

- ԸՕ-ում ինչ գրված է, բոլոր իրավանորմերը կպահպանվեն: Դա բնավ չի նշանակում, որ եթե արտահերթի դեպքում պատրաստ­ությունն ընթանում է 30-40 օրում, սովորականի դեպքում՝ 70, ապա արտահերթի դեպքում ավելի քիչ աշխատանք է արվում, քան հերթա­կանի: Հակառակը՝ դա նշանակում է գերծանրաբեռնված աշխատանքա­յին շրջան:

- Իսկ ընտրական հանձնաժո­ղովի անդամները փոխվելո՞ւ են, նոր վերապատրաստո՞ւմ է հայտա­րարվելու, թե՞ մեկ տարի առաջվա ընտրություններին ձևավորված կազմերը պահպանվելու են:

- Ես չեմ կարող ասել՝ մեծ փո­փոխություններ կլինեն, թե ոչ, բայց համապետական բոլոր ընտրությունների ժամանակ միշտ էլ վերապատրաստումներ կատարվել են:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս