loader
«Հրապարակ». Վահագն Խաչատրյան. Հոկտեմբերին պետք է գազի սակագնի իջեցնել

«Հրապարակ». Վահագն Խաչատրյան. Հոկտեմբերին պետք է գազի սակագնի իջեցնել

Սոցիալապես անապահով խավի համար մոտ 1000 դրամ զեղչ արեց «Գազպրոմ Արմենիան»

Ընկերությունը, որը տարիներ շարունակ գերշահույթ է ստանում Հայաստանի բնակիչների հաշվին, իր միջոցներից միանգամայն ի վիճակի է սակագնի ավելի էական իջեցում անել՝ անկախ հայ-ռուսական բա­նակցությունների արդյունքից։ Սա ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի տեսակետն է։ «Ինձ համար միանշանակ է, որ հոկտեմբե­րին պետք է սակագինը վերանայվի։ Եթե ատոմակայանի հետ կապված այս վերանորոգման աշխատանք­ներն այնպիսի ընթացք ստանան, որ լրացուցիչ ծախսեր չպահանջվեն, այդ նույնը կվերաբերի նաև էլեկտրաէ­ներգիային,- ասաց նա,- որովհետև, եթե գազն իջավ, իրենց համար էլ կիջնի՝ ջերմակայանների մասին է խոսքը։ Անկախ նրանից՝ գազի սակագինը սահմանին կիջեցվի, թե ոչ, դա չպետք է խանգարի հոկտեմբերին գազի սակագնի իջեցմանը։ Մենք մշտապես հիշեցրել ենք, որ 2013 թվա­կանին, երբ «ՀայՌուսգազարդը» դարձավ «Գազպրոմի» 100 տոկոս սեփականություն, ասացին, որ գա­զի գնի հաշվարկի հիմքը Տյումենի մարզի սակագինն է, սակայն եթե հաշվարկի գինը դա էր վերցվում, մեզ մոտ սակագինը շատ էժան պետք է լիներ։ Մի հանգամանք էլ կա՝ երբ որ «Գազպրոմ» ընկերության վարչու­թյան նախագահ Ալեքսեյ Միլլերին հարցրել էին գազի սակագնի հնարա­վոր նվազեցման մասին, իրենք ասել էին, որ պատրաստ են գնալ դրան, Եթե Հայաստանում ներքին սպառողների համար գազի գինն իջեցվի։ Նա­խորդ անգամ էլ «Գազպրոմը» սակա­գին էր իջեցրել, բայց մեր սպառողի համար այն չէր իջել»։

Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ չարաշահումներ են եղել նախկինում

Վահագն Խաչատրյանը, պա­տասխանելով մեր հարցին, թե ինչու են «Գազպրոմ Արմենիան» և «Տա­շիր գրուպը» զեղչեր անում իրենց շահույթի հաշվին, նշում է. «Իմ բա­ցատրությունն ունեմ՝ այս երկու ընկերությունները սրանով ուզում են ասել նոր իշխանությանը, որ իրենք պատրաստ են բիզնեսին նաև սոցիալական ուղղվածություն տալ, ինչն աշխարհում այսօր շատ ընդունված է։ Բայց իշխանության եկած մարդիկ, համենայնդեպս՝ Նիկոլ Փաշինյանը, շատ լավ գիտեն, թե այդ երկու համա­կարգերում ինչ է կատարվել»։ Տնտե­սագետը հիշեցրեց նախորդ գումար­ման ԱԺ-ում ՀԱԿ պատգամավորների կողմից կատարված ուսումնասիրու­թյունը՝ Հայաստանի գազամատակա­րարման և էներգետիկ համակարգե­րում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ, որին մասնակցել է ինքը, և որի հիման վրա ՀԱԿ-ը որոշման նախագիծ էր կազմել՝ առաջարկելով գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզ­րակացությունը դատախազություն և ՀԾԿՀ ուղարկել։ «ՀԱԿ-ն այն ժամանակվա դատախազին՝ Գևորգ Կոստանյանին դիմեց, որ քրեական գործ հարուցվի, որի հիմքերը ներկա­յացրել էինք մեր ուսումնասիրության մեջ։ Այդ հանձնաժողովի եզրակա­ցությունները միանշանակ էին՝ որ այդտեղ ուռճացված ծախսեր կան, որ ընդհանրապես սակագնի հաշ­վարկման մեթոդիկայի խնդիր կա։ Մի խոսքով՝ սակագինը նվազեցնելու հնարավորությունները ընկերություն­ների հաշվին իրականում շատ մեծ են»,- ասում է Վահագն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ գազ և հոսանք արտադրող ընկերությունների հայտարարությունները սակագների իջեցման մասին Հայաստանի վարչապետը բավարար զեղչ չի համարում։ Նա կոչ է արել պարզել, թե արդյոք հնարավոր է սակագների էլ ավելի իջեցում։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս