loader
«Հրապարակ». Վերջապես գտնվել է վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու

«Հրապարակ». Վերջապես գտնվել է վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու

Երեկ տեղեկացանք, որ վերջապես գտնվել է վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու։ Այս պաշտոնը, հիշեցնենք, Արման Եղոյանի՝ պատգամավոր դառնալուց ի վեր թափուր էր։ Վարչապետի ընտրությունը, մեր աղբյուրի վկայությամբ, կանգ է առել նախկին դիվանագետ, ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի թեկնածության վրա։

Մենք կապվեցինք նրա հետ։ Իր՝ վարչապետի խոսնակ նշանակվելու մասին հարցին ի պատասխան, նա ասաց. «Ես տենց բանի մասին տեղեկություն չունեմ, զանգեք, խնդրում եմ, աշխատակազմ»:

Հարցին՝ Ձեզ նման առաջարկ չի՞ արվել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Տարբեր քննարկումներ են եղել` տարբեր հարցերի շուրջ, կոնկրետ որևէ բան չենք պայմանավորվել: Ես այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս