loader
«Հրապարակ». Յուրաքանչյուր խմբակցությունից՝ 4 հոգի

«Հրապարակ». Յուրաքանչյուր խմբակցությունից՝ 4 հոգի

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբը ձևավորման փուլում է և հաջորդ շաբաթվա ընթացքում, ամենաուշը մինչև՝ ամսվա վերջ կամբողջանա։ Որոշվել է խորհրդարանական 4 խմբակցություններից 4-ական ներկա­յացուցիչ ընդգրկել՝ խմբակցության ղեկա­վարները և 3-ական ներկայացուցիչ։ ՀՀԿ-ն արդեն որոշել է իր ներկայացուցիչներին՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, ԱԺ փոխնախա­գահ Արփինե Հովհաննիսյան և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան։

«Ծառուկյան դաշինքից» դեռևս 2 անուն է հայտնի՝ Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան, «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, ՀՅԴ-ից դեռ չեն որոշել։ Խմբի աշխատանքները համակարգում է «Իրազեկ քաղաքացիների միա­վորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով նախնական հանդիպումներ է ունե­ցել օրենսդիրի ներկայացուցիչների հետ և տեղեկացրել, որ առաջարկ կա՝ իջեցնել անցողիկ շեմը, կուսակցությունների դեպ­քում 5-ից դարձնել 3, իսկ դաշինքների դեպքում՝ 7-ից՝ 5 տոկոս։

Առաջարկը, սա­կայն, միանշանակ չի ընկալվել՝ այն հակադարձմամբ, որ դրանով նպաստավոր պայմաններ կստեղծվեն մարդ-կուսակցությունների համար։ Ի դեպ, տեղեկություն կա, որ սեպտեմբերից մեկնարկելիք հանդիպում-քննարկումները կտևեն մինչև հաջորդ տարվա փետրվար։ Պայմանավոր­վել են՝ այդ ժամանակ հայտարարել ԸՕ-ի աշխատանքների ավարտի մասին, իսկ ընտրություններն անցկացնել ապրիլ-մայիսին, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկա­վար Վահրամ Բաղդասարյանը հերքեց պայմանավորվածությունների մասին տե­ղեկությունը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս