loader
«ՀԺ». ԱՄՆ-ն օգնել է Հայաստանյան իրավապահներին

«ՀԺ». ԱՄՆ-ն օգնել է Հայաստանյան իրավապահներին

ԱՄՆ-ն օգնել է Հայաստանյան իրավապահներին բացահայտել պետական մի­ջոցներից հարյուր հազա­րավոր դոլարների հափշ­տակության դեպք: Այս մա­սին երեկ հայտարարել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Հայտարարությունը նա արել է ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդի օգնական Մեթյու Բոյդենի հետ հանդիպման ժամա­նակ: Գրիգորյանը նշել է, որ դա հնարավոր է եղել ԱՄՆ գործընկերների անվերապահ աջակցության շնորհիվ:

Մեթյու Բոյդենը իր հերթին հայտարարել է. «Շատ բարձր եմ գնահատում, որ նշեցիք այն բոլոր ձեռքբե­րումները, որ ունեցել ենք համատեղ գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ արդեն ձևավորված հարա­բերություններն ավելի խոր արմատներ են գցելու»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս