loader
«ՀԺ». Արամ Սարգսյան․ Ես չեմ կարող սկսել նոր էջից

«ՀԺ». Արամ Սարգսյան․ Ես չեմ կարող սկսել նոր էջից

Ներքաղաքական զարգա­ցումների և մարտի 1-ին ՀԱԿ-ի նախաձեռնած երթի թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԵԼՔ դաշինքի պատգամա­վոր, «Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին պատ­րաստվում է 2008 թվականի Մար­տի 1-ի ողբերգության 10-րդ տա­րելիցի կապակցությամբ բողոքի երթ իրականացնել ի նշան զոհե­րի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների: ԵԼՔ դաշինքը կմիանա՞ ՀԱԿ-ի նախաձեռնությանը:

- Մինչև մարտի 1-ը դեռ բավա­կան ժամանակ ունենք, իսկ առա­ջիկայում այդ հարցով խորհրդա­րանական լսումներ են սպասվում, և կարող են այլ զարգացումներ լի­նել: Վաղաժամ ենք համարել այդ հարցը քննարկել: Հիշում եմ, անցած կամ նախանցած տարի մենք՝ ես և Նիկոլ Փաշինյանը (ամենաակտիվ մասնակիցներից ենք եղել և վերջին մարդիկ ենք եղել, ովքեր հեռացել են հրապարակից. Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբում իմ, հե­տո Նիկոլ Փաշինյանի միջոցով հանրությանը կոչ արեց տուն գնալ), դիմեցինք ՀԱԿ-ին, որպեսզի մաս­նակցենք հանրահավաքին և ելույթ ունենանք: Մեզ ասացին, որ ոչ՝ չեք կարող մասնակցել մեր հանրահա­վաքին և ելույթ ունենալ: Այս ամեն ինչը հաշվի առնելով, հավանա­բար, կքննարկենք մինչև մարտի 1-ը և տեսակետ կասենք: Մարտի 1-ը համազգային ողբերգություն է, ող­բերգություն է թե ժողովրդավարու­թյան առումով, թե առանձին մարդ­կանց կյանքերի առումով, որտեղ մենք, նախկին ՀԱԿ անդամներս՝ ես և Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, մեր ջանքերի ներածին չափով ամեն ինչ արել ենք, մաս­նակցել ենք և որևէ կոմպլեքս չու­նենք մարտի 1-ի դեպքերի հետ կապված գնահատականներ տա­լու, տեսակետ հայտնելու:

- Իսկ հնարավո՞ր է, որ ԵԼՔ դաշ­ինքն առանձին նախաձեռնու­թյամբ հանդես գա Մարտի 1-ի դեպքերի 10-րդ տարելիցի կա­պակցությամբ:

- Միանշանակ ոչինչ բացառել չի կարելի: Կան տարբերակներ ընդ­հանուր համահայկական երթ անել, հարգանքի տուրք մատուցեն բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր են, այդ օրերին եղել են հրապարակում, ով­քեր գտնում են, որ մարտի 1-ը իշ­խանությունների կողմից կազմա­կերպված սպանդ էր՝ օրը ցերեկով, անհամապատասխան ուժի գործադրմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի կեղծ դիտարկումների վրա հիմն­ված, այնպես, որ կարող են բոլորը մասնակցել՝ նաև ԵԼՔ դաշինքը:

- ՀԱԿ-ը չմիացավ թանկացումների դեմ ԵԼՔ-ի կազմակերպած եր­թերին, որպես պատասխան՝ հնա­րավո՞ր է, որ ԵԼՔ-ն էլ այդ պատճա­ռով չմիանա ՀԱԿ-ի երթին:

- Մենք դեռ չենք ասել միանում ենք, թե՝ չենք միանում: Դեռ չենք քն­նարկել, մարտի 1-ին դեռ ժամանակ կա, կքննարկենք, հստակ պատասխան կասենք:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս