loader
«ՀԺ». Արդյունավետ այց

«ՀԺ». Արդյունավետ այց

ՀՀ Ազգային ժողովի Եվրո­պական ինտեգրման հանձնաժողովի նախա­գահ, Ծառուկյան խմբակ­ցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱՄՆ կատարած հայ պատգա­մավորների այցը մեզ հետ զրույցում գնահատեց որպես շատ կարևոր:
«Ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի անկախ պատմության մեջ հայ պատգամավորների պատվի­րակությունը մեկնի ԱՄՆ: Հանդիպումներ են եղել Սպի­տակ տանը, Պետդեպարտամենտում, Կոնգրեսում: Այս բոլոր հանդիպումներում լուրջ, մասնագիտական մակարդակի վերլուծություններ ու քննարկումներ են եղել տարբեր խնդիրների վերաբերյալ: Այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով Արցախի հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտել են հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Հայ պատգամավորները ԱՄՆ-ում խոսել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Երևանը գրավելու ցանկության մասին: «Ներկայացվել է արմենոֆոբիայի բոլոր դրսևորումները սկսած ադրբեջա­նական դպրոցական դասագրքերից, որոնցով դասա­վանդում են ադրբեջանցի երեխաներին: Մեր ներկա­յացրածը, մտահոգությունները նրանց կողմից ըն­դունվել է ի գիտություն»,- ասաց Զոհրաբյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս