loader
«ՀԺ»․ Արմեն Բաղդասարյան․ Եթե ՀՀԿ-ն է հրահրել, կձախողվի

«ՀԺ»․ Արմեն Բաղդասարյան․ Եթե ՀՀԿ-ն է հրահրել, կձախողվի

Հայաստանում իշխանափոխությանից հետո տեղի ունեցան բողոքի ցույցեր։

Օպտիմալացման հետևանքով աշ­խատանքից զրկվող զինկոմիսարիատների աշխատողները, որոնք, ի դեպ դեռ մի քանի ամիս առաջ գի­տեին, որ օպտիմալացում է լինելու, սկսեցին բողոքել դրանից։ Արարա­տի ցեմենտի գործարանի աշխա­տակիցները գործադուլ արեցին՝ պահանջելով բարձր աշխատա­վարձ, չնայած որ իրենց պնդմամբ՝ 3 տարուց ավելի է՝ նույն կարգավի­ճակով աշխատել են։ «Նաիրիտի» աշխատակիցները չվճարված աշխատավարձներն էին պահանջում կառավարությունից, և այսպես շա­րունակ։ Այն բոլոր բացթողումները, սխալները, որոնք եղել է ՀՀԿ-ի իշ­խանության ժամանակ, պահան­ջում են շտկել դեռ նոր ձևավորված կառավարությունից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հե­տո բողոքի ցույց անողները բացե­ցին բոլոր ճանապարհները։

Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ամենը, և արդյո՞ք այս քայլերը կարելի է ՀՀԿ-ի վերակենդանաց­ման փորձ համարել։ Մեր հարցերին պատասխանել է քաղաքագետ Ար­մեն Բաղդասարյանը։

- Պարոն Բաղդասարյան, ինչ­պե՞ս կգնահատեք երկրում տեղի ու­նեցող ներքաղաքական իրադարձությունները։

- Հեղափոխությունը թևակոխել է դիրքային պայքարի փուլ, և այն, ինչ տեղի է ունենում՝ բողոքի ցույցեր, պահանջներ, դրանք սպասելի էին, և ես կարծում եմ, որ նոր կառավա­րությունը պիտի շատ արագ ինչ-որ աշխատանքային խումբ ձևավորի, փորձի օպերատիվ լուծումներ տալ բոլոր այն հարցերին, որոնք հնարա­վոր է արագ լուծել։ Ես կարծում եմ, որ նոր կառավարությունը պատվով դուրս կգա այս իրավիճակից՝ հաշ­վի առնելով նաև այն, որ հասարա­կական գիտակցության մակարդա­կը շատ է բարձրացել վերջին իրա­դարձությունների ընթացքում։

- Ինչո՞ւ են քաղաքացիները տարբեր տեղերում իրենց բողոքի ձայնը հիմա սկսել բարձրացնել, երբ դեռ կառավարությունը նոր է ձևա­վորվել, և դեռ ժամանակ է հարկա­վոր քայլեր կատարելու համար։

- Ես կարծում եմ, որ նախկին իշ­խանության՝ ՀՀԿ-ի շրջանակներից, հնարավոր է, որ հրահրեն այդպիսի բաներ՝ նպատակ ունենալով արա­գացնել այն գործընթացը, որը, իրենց կարծիքով, պետք է տեղի ու­նենա, այսինքն պիտի ժողովուրդը հիասթափվի նոր կառավարությու­նից։ Բայց ես կարծում եմ, որ դա տե­ղի չի ունենա, ի վերջո այս հեղափո­խության նպատակը այն էր, որ բո­լոր խնդիրները լուծվեն բացառա­պես օրենքի շրջանակներում։ Հիմա այդ հնարավորությանը կա, և այդ հարցերը պիտի բարձրացվեն և լուծվեն օրենքի շրջանակներում։

- Արդյո՞ք ՀՀԿ-ն փորձում է վե­րակենդանանալ այսպիսի մեթոդ­ներով, քանի որ բոլոր բարձրաց­ված խնդիրները եղել են ՀՀԿ-ի ժամանակ։

- Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն այս մե­թոդներով վերակենդանանալ չի կարող, որովհետև նոր իշխանու­թյունները մի շատ կարևոր վարքա­գիծ են որդեգրել՝ հասարակության հետ խոսել բաց և անկեղծ։ Իսկ մարդկանց երբ անկեդծ բացատ­րում ես խնդիրները, երբ բացատ­րում ես, թե ինչու այս հարցը կարելի է լուծել շատ արագ, իսկ մյուս հարցը կարելի է լուծել, ասենք, 2 ամիս հե­տո, մարդիկ հասկանում են։ Դրա համար էլ, եթե ՀՀԿ-ն է կազմակեր­պել սա՝ կձախողվի։

- Ինչպե՞ս է հնարավոր հաղթա­հարել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով, որ խնդիրները շատ են, և խնդիր բարձրացնողնե­րը նպատակաուղղված պահանջում են անհապաղ լուծումներ։

- Ես կարծում եմ, որ պետք է ստեղծել մեծ աշխատանքային խումբ, հիմնականում ձևավորված իրավաբաններից և տնտեսագետ­ներից։ Նրանք պիտի գիշեր-ցերեկ մարդկանց հետ հանդիպեն, լսեն խնդիրները և շատ կարճ ժամանա­կում նրանց պատասխան տան և բացատրեն, թե ինչու այս հարցը հնարավոր է լուծել երկու օրից, մյուս հարցը 2 ամսից, իսկ մյուս հարցը հնարավոր չէ լուծել ընդհանրապես։ Կարծում եմ այդպիսի անկեղծ խոսակցությանը նոր իշխանություննե­րի և մարդկանց խմբերի միջև, կօգ­նի լուծել այս բավականին անցանկալի իրավիճակը։

- Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ի քայլերի հետևում դարձյալ Սերժ Սարգսյա՞նն է կանգնած։

- Ես կարծում եմ, որ նա իր հիմ­նական խնդիրն է համարում այս պահին ՀՀԿ-ն, որպես կուռ միասնա­կան թիմ պահելը, հենց այդ նպա­տակով, որպեսզի հնարավորինս բարդացնի նոր կառավարության աշխատանքը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս