loader
«ՀԺ»․ Արմեն Բաղդասարյան․ Հակահեղափոխություն չի լինելու

«ՀԺ»․ Արմեն Բաղդասարյան․ Հակահեղափոխություն չի լինելու

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո քաղաքա­կան կրքերը չեն հանդարտվել, և դրա պատճառն առաջիկայում կա­յանալիք խորհրդարանական ար­տահերթ ընտրություններն են:

«Հայկական ժսյմանակ»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ար­մեն Բաղդասարյանը: Նա միաժամանակ կարծում է, որ խորհրդարանական որոշ ու­ժեր կոշտ դիմադրություն են ցուցաբերելու, որ Ազգային ժողովը չլուծարվի:

- Վարչապետը Նյու Յորքում հայտարարել է, որ Երևան վերադառնալուց հետո պատ­րաստվում է Ազգային ժողովի խմբակցու­թյունների հետ բանակցություններ սկսել՝ խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու շուրջ: Խորհրդարա­նական ուժերն ինչպե՞ս կարձագանքեն նրա այս քայլին, հնարավո՞ր է, որ ըմբոստանան:

- Հանրապետականների դիրքորոշումը կանխատեսելի է՝ դեմ կարտահայտվեն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ կփորձի դեմ արտահայտվել, բայց նրանք արդեն ընդունեցին ընտրությունների արդ­յունքները և շնորհավորեցին հաղթող ուժին, սա հույսեր է ներշնչում, որ միմյանց միջև բանակցություններ կարող են տեղի ունենալ: Շատ ավելի բարդ կլինի Դաշնակցության դիրքորոշումը: Երևանի ավագանու ընտրու­թյուններից հետո կրքերը ոչ թե թուլանւսլու են, ինչը սովորաբար լինում է ընտրություննե­րից հետո, այլ թեժանալու են՝ միտված խորհրդարանական արտահերթ ընտրու­թյուններին: Բանավեճեր են լինելու իշխող կուսակցության, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև:

- Երևանու ավագանու արտահերթ ընտ­րություններից հետո, ինչպես իշխող, այն­պես էլ մյուս ուժերը պատրա՞ստ են խորհր­դարանական արտահերթ ընտրություննե­րին: Արդյունավետ ընտրություններ անց­կացնելու համար որքա՞ն ժամանակ է անհ­րաժեշտ:

- Օրենքով սահմանված ժամկետները թույլ են տալիս, որ քաղաքական ուժերը պատրաստվեն հաջորդ ընտրություններին: Այն ուժերը, որոնք ավագանու ընտրություն­ներին մասնակցեցին, կարելի է ասել, որ գտնվում են նորմալ «մարզավիճակում»: Այ­սինքն թիմերը կան, պատրաստ են և մնում է ներկայացնել ծրագրերը: Ցանկացած նոր­մալ քաղաքական ուժ, որը հավանականու­թյուն ունի հայտնվել խորհրդարանում, ու­րեմն ցանկացած պահի պետք է պատ­րաստ լինի ընտրություններին: Կարծում եմ, որ եթե երկու շաբաթ հետո լինեն ընտրու­թյուններ, ապա շատ քաղաքական ուժեր պատրաստ են դրան։

- Հեղափոխությունից շատ չանցած խոս­վում էր հակահեղափոխության հնարավո­րության մասին: Երևանի ավագանու ընտ­րությունները ի վերջո տվեցի՞ն այն հարցի պատասխանը, որ հակահեղափոխություն չի լինելու, քանի որ ՔՊ-ն ունի ժողովրդի աջակցությունը:

- Դա ապացուցելու համար այդ ընտրու­թյունների կարիքը չկար, առանց այն էլ հասկանալի է, որ ՔՊ-ն այդ աջակցությունն ունի: Եթե մինչև այս ընտրությունները խոսվում էր հակահեղափոխության մասին, ապա հիմա էլ կարելի է խոսել հեղաշրջման հնարավո­րության մասին, որովհետև հեղափոխական իշխանություններին օրենքի շրջանակնե­րում տապալել չի լինելու ընդհանրապես: Հի­մա մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը:

- Այս ընտրությունը համարվում էր ԱԺ ար­տահերթ ընտրության նախերգանքը: Սեպ­տեմբերի 23-ի արդյունքներից արդեն պա՞րզ է, թե համապետական ընտրություններին ինչ արդյունքներ կգրանցվեն:

- Այժմ պարզ է, թե որ քաղաքական ուժե­րը կլինեն առաջին հնգյակում, որը տարբեր չի լինի այս ընտրություններից։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս