loader
«ՀԺ»․ Արմեն Բաղդասարյան․ Կեղտոտ քարորզարշավ է, սև PR-ով

«ՀԺ»․ Արմեն Բաղդասարյան․ Կեղտոտ քարորզարշավ է, սև PR-ով

Երևանի ավագանին կձևավորվի «Իմ քայլը»,«Լույս», «Երևանցիներ» դաշինքներից և «Բարգա­վաճ Հայաստան» ու «Դաշ­նակցություն» կուսակցու­թյուններից: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նման կանխատեսում է արել քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Նա մի­աժամանակ կարծում է, որ այս ընտրությունները խորհրդարանական արտա­հերթ ընտրությունների նա­խերգանքն են:

- Վերջին օրերին քարոզարշա­վը կոշտ երանգներ է ստանում: ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն կոպիտ հայտարարություններ արեց՝ մեղադրանքներ հնչեցնելով «Իմ քայլը» դաշինքի հասցեին, որոնք նույն օրն իսկ թեև հերքվեցին, բայց ակնհայտ լարվածու­թյունը դեռ շարունակվում է։ Ինչո՞վ է պայմանավորված ԲՀԿ-ի վարքը:

- Ես ԲՀԿ-ին չէի առանձնացնի: Պետք է արձանագրել, որ սա կեղ­տոտ քարոզարշավ է, կեղտոտ և սև PR տեխնոլոգիաների կիրառմամբ: Սա բացասական երևույթ է, որովհետև կա լարվածություն և արդյունքների անորոշությամբ: Քաղաքական իրավիճակն ընդ­հանրապես շատ անորոշ է և այս ընտրությունները դիտարկվում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախերգանք: Խաղադրույքը շատ ավելի մեծ է, քան Երևանի ավագանու ընտրու­թյունները, դրա համար էլ այդքան կեղտոտ տեխնոլոգիաներ են կի­րառվում: Դա միայն ԲՀԿ-ն չի կի­րառում, բոլորն են կիրառում:

- Թերևս ակնհայտ է, դուք էլ ըստ էության ասացիք, որ առաջին տեղը զբաղեցնելու է «Իմ քայլը» դաշինքը: Ըստ ձեզ, 2-րդ և 3-րդ տեղերի համար մրցակցությունը ո՞ր ուժերի միջև կընթանա և որ ուժերը կանցնեն Երևանի ավագանու կազմ:

- «Իմ քայլը» դաշինքից բացի ավագանու կազմում կլինեն նաև ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքի թեկնածու­ները, «Երևանցիներ» դաշինքը և ՀՅԴ-ն: Այս հինգ ուժերն ամենայն հավանականությամբ կձևավորեն Երևանի ավագանու կազմը:

- Երևանի ավագանու ընտրու­թյունների արդյունքները ինչպե՞ս կազդեն առաջիկա զարգացում­ների վրա: Հնարավո՞ր է, որ բա­ցարձակ մեծամասնություն հավա­քելու դեպքում իշխանությունը շատ ավելի շուտ կգնա խորհրդարանի լուծարմանը: Այս պարագա­յում ինչպե՞ս իրենց կպահեն այս պահին ԱԺ-ում գտնվող ուժերը:

- Եթե «Իմ քայլը» դաշինքը կա­րողանա բացարձակ մեծամաս­նություն կազմել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ակնկալում 80 տո­կոս, կարծում եմ, որ ոգևորվածության այդ ալիքի վրա իշխանու­թյուններն ավելի կոշտ քայլերի կգնան խորհրդարանական ար­տահերթ ընտրություններ կազմա­կերպելու հարցում: Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը 80-90 տո­կոս չի հավաքի: Ընդդիմախոս ու­ժերը նույնպես զգալի դերակա­տարում կունենան և կարծում եմ, որ Երևանի ընտրություններից հե­տո ներքաղաքական պայքարն ավելի կթեժանա: Նոր իշխանու­թյունների համար ավելի դժվար կլինի խորհրդարանական արտա­հերթ ընտրություններն ապահովել ավելի վաղ, քան ապրիլ-մայիսին: Խորհրդարանական ուժերը, բացի «Քաղաքացիական պայմանա­գիր» կուսակցությունից, կընդդի­մանան, որ Ազգային ժողովի ընտ­րություններն ավելի վաղ լինեն:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս