loader
«ՀԺ». Արտոնյալ վարկ Ծառուկյանի շքեղ ժամանցի կենտրոնի այցելուներին

«ՀԺ». Արտոնյալ վարկ Ծառուկյանի շքեղ ժամանցի կենտրոնի այցելուներին

Վարկով հարսանիք, Նոր տարի և այլ տոնակատարություն իրականացնելու մասին լուրերն այլևս չեն զարմացնում: Բանկերն արդեն վարկ են տրամադրում սաունայից, լողավազանից, սպա կենտրոնից և նմանատիպ այլ ծառայություններից օգտվելու համար:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող «MultiWellness» համալիրի ծառայություններից օգտվելու համար բանկերից մեկը արտոնյալ պայմաններով սպառողական վարկ է տրրամադրում: Բանկի աշխատակիցը տեղակայվել է ժամանցի և սպասարկման կենտրոնի տարածքում և սպասարկում է հաճախորդներին: Վարկը տրամադրում են տեղում, այսինքն՝ բանկ այցելել և հավելյալ «նեղություն» կրել պետք չէ: Վարկը տրամադրում են արտոնյալ պայմաններով՝ 0 տոկոս կանխավճար, 0 տոկոս տոկոսադրույք, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում միայն անձնագիրն է ու սոցքարտը:

Պարզեցինք, որ վարկը տրամադրում են 1 տարով բաժանորդ դառնալու դեպքում: Տարեկան բաժանորդային վճարը սկսվում է 260 հազար դրամից և հասնում մինչև 650 հազար դրամի սահմանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս