loader
«ՀԺ»․ Արժույթի միջազգային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանով

«ՀԺ»․ Արժույթի միջազգային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանով

Այն, որ Հայաստանում տե­ղի ունեցած խաղաղ ու անցնցում իշխանափոխության ընթացքը զուտ գի­տական տեսանկյունից դարձել է համաշխարհային քաղաքագիտական ու վերլուծական կենտրոնների լուրջ հետազոտությունների թեմա, հայտնի փաստ է։

Անկասկած, առաջիկայում այդ հետազոտություննե­րը կներառվեն նեղ մասնագիտական դասագրքե­րում որպես մինչ այժմ նախադեպը չունեցող իրա­դարձություն։ Սա սպասելի ու կանխատեսելի է։ Բայց, մեր տեղեկություններով, տեղի ունեցածի նկատ­մամբ մեծ հետաքրքրություն են դրսևորել նաև հա­մաշխարհային ֆինանսական կառույցները, մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները։ Վերջիններիս Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հետաքրքրել է նրա­նով, որ այդ ընթացքում մեր ֆինանսական և բան­կային համակարգը կարողացել է հաջողությամբ դիմագրավել հարվածներին։ Մինչ այժմ գործող չա­փանիշներով տասնամյակներ իշխած և ֆինան­սատնտեսական ռեսուրսները իր ձեռքում կենտրո­նացրած որևէ իշխանության անսպասելի, արագ ու պարտադրված հեռացումը պետք է մեծ ցնցումներ առաջացներ ֆինանսական շուկայում։ Հայաստա­նում դա տեղի չի ունեցել, ինչը ստիպել է ֆինանսա­կան կառույցներին վերանայել այդ չափանիշները։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս