loader
«ՀԺ»․ Ծանր վիրավորի վերքը սեղմելով

«ՀԺ»․ Ծանր վիրավորի վերքը սեղմելով

Մարտի 1-ի գործով քննչա­կան խմթի նախկին ղեկա­վար Վահագն Հարություն­յանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությանը երեկ դեռ չէր քննարկվել: Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

- Փաստահավաք խմբի գոր­ծունեության ընթացքում Վա­հագն Հարությունյանի գոծողու­թյունների հետ կապված բողոք­ներ եղե՞լ են:

- Երբ «Չերյոմուխայով» ոտքից շատ ծանր վիրավորված Խաչիկ Դավթյանին կանչել, լսել էինք, նա պատմել էր, թե քննիչները ինչպիսի կտտանքների են իրեն ենթար­կել, բա դա ինչ է, բողոք չէ՞, այն էլ ինչպիսի բողոք է, մարդուն կան­չում են քննության և այնտեղ վերքը սեղմելով՝ փորձում են մարդու ցուցմունքը կեղծել:

- Վահագն Հարությունյանը որ­պես մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական լիազորություն­ներն անցնելու և չարաշահելու համար, որը զուգորդվել է բռնու­թյամբ, այդ դրվագով կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել:

- Ես հիմա ոչինչ չեմ ասի, որովհետեւ, ըստ էության, մեղադրանքը այդ ծավալով ներկայացված է, նշանակում է՝ անհերքելի ապացույցներ կան նախաքննական մարմնի ձեռքի տակ, այնպես որ այդտեղ կասկածելու որևէ բան չկա: Ես ասում եմ՝ Փաստահավաք խմբի ժամանակ ինչպիսի նման դրվագների ենք առնչվել, և արձանագրել ենք մեր զեկույցներում, ես կարծում եմ, այդ բոլոր էպիզոդները ոչ միայն հաստատվել են, այլ քննությունը գնացել է առաջ: Այնպես որ, հաջություն մաղթենք նախաքննական մարմնին նոր բացահայտումներով արդարադատություն հաստատելու ճանապարհին: Մեր զեկույցներում նշված է, թե որ քննիչն ինչ թերություններ է արել և հետևանքն ինչ է եղել...: Այն, ինչ արվում է Վահագն Հարությունյանի մեղադրանքի ծավալը մեծացնելու վերաբերյալ, կարծում եմ, շատ օբյեկտիվ է և շատ հիմնավորված:

- Վահագն Հարությունյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:

- Պիտի հերքի, բա ինչ պիտի անի, ինքը գողականով է գնում, հո չի՞ գնում օրենքով: Եթե հերքում է՝ թող գա Հայաստան, ինչո՞ւ է խուսափում նախաքննությունից:

- Ասում է՝ բուժվում է։

- Այստեղ էլ լավ բժիշկներ կան, այնքան լավ կբուժեն իրեն, բոլորը միանգամից հիվանդացան չէ՞, Միքայել Հարությունյանը անհետացավ, ինքը հիվանդացավ, բա այդ մարդկանց, որ կտտանքների էին ենթարկում, ինքը չէր մտածո՞ւմ, որ մի օր պետք է պատասխան տա։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս