loader
«ՀԺ». Դաբրոների ժամանակն անցել է

«ՀԺ». Դաբրոների ժամանակն անցել է

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի մարտի 6-ին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազ­գային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նախկինում խորհրդի նախագահին հանրապետության նախագահն էր նշանակում, սակայն 2018 թ-ի հուլիսի 30-ից խորհրդի կազմը որոշելու է հա­տուկ այդ գործառույթի համար ձևավորված մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողո­վը: Տիգրան Հակոբյանը նկատեց, որ ՀՌՀ անդամներին և նախագահին հանձնաժողովի միջոցով ընտրելու առաջին այսպիսի փորձն է։ Վերջինիս վստահեցմամբ կոշտ մրցակցային պայմաններում կընտրվի այն անձը, որը կստանձնի ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնը: «Ինձ թվում է շատե­րը չեն հասկանում, թե ուր են գնում աշխատելու, ուստի կարծում եմ՝ մրցույ­թը լայն ներգրավմամբ կվերջանա, և հանրությունը կտեսնի, որ ընտրվել է այն մարդը, որը կենսագրությունով և ծրագրով համապատասխանում է չա­փանիշներին»,- ասաց ՀՌՀ հանձնաժողովի նախագահը՝ վստահեցնելով, որ ինքն այն մարդը չէ, որն օրենքից դուրս կարող է ղեկավարել:

«Դաբրոների ժամանակը խորը անցյալում է։ Ես հունվարի վերջին ստանձնեցի ՀՌՀ հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Եվ ուզում եմ մեկ կարևոր փաստ արձանագրել, ՀՀ կառավարությունը մեր գործերին չի խառնվում, այդ առումով ես հաճելիորեն ինձ անտեսված եմ զգում»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Մարտի 4-ին լրանում է Հայաստանի Հանրային հեոուստաոադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: ՀՌՀ հանձնաժողովի նախագահի պնդմամբ խորհրդի նախա­գահի ընտրության շուրջ մեծ ինֆորմացիա կա, որը բերում է նաև մեծ աղա­վաղումների. «Աշխուժությունը շատ է, հետաքրքրությունը մեծ, բայց կընտր­վի արժանի թեկնածուն և չի բացառվում, որ արժանիները շատ լինեն»:

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնի հավակ­նորդներից դեռևս մեկ անձի անուն է շրջանառվում. խոսքը «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի մասին է: Մովսեսյանը ավելի վաղ հայտնել էր, որ այդ պաշտոնում առաջադրվելով ավելի շատ ուժերը փորձելու խնդիր է տեսնում, քան որևիցե պաշտոն զբաղեցնելու:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս