loader
«ՀԺ». Դավիթ Բաբայան․ Ադրբեջանը Ղարաբաղով չի սահմանափակվի

«ՀԺ». Դավիթ Բաբայան․ Ադրբեջանը Ղարաբաղով չի սահմանափակվի

Սահմանային վերջին սրացումների, Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների և դրանից բխող հնարավոր վտանգի մասին մեր հարցերին պատասխանեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

- ԱՄՆ-ում հրապարակել են Ազ­գային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսի «Համաշխարհա­յին սպառնալիքների գնահատա­կան» հաշվետվությունը, որում չի բացառում ԼՂ հակամարտության գոտում նոր պատերազմական գործողությանների սկսումը։

- Նման գնահատականներ հնչել են մի քանի անգամ, չգիտես ինչու 2016 թ. մինչև այդ սրընթաց պա­տերազմը, նման գնահատական­ներ գրեթե չեն եղել: Զարմանալի է, բայց եղել են, ասենք, 2012-ին, 2013-ին: Այս հավանականությունը միշտ էլ կա, և այստեղ պետք է համա­ձայնվենք ամերիկացի պաշտոնյա­յի հետ Բայց դա չի նշանակում, որ տեղի է ունենալու, որովհետև դա պայմանավորված է մի շարք հան­գամանքներով, նախ և առաջ մեր ուժը, երկրորդը՝ այստեղ մենք տես­նում ենք ավելի շատ ռուս-ամերիկյան հարաբերությունների երանգը: Իհարկե, վատ է, որ այդ հարաբերու­թյունները բավականին լարվել են, մենք շահագրգռված ենք, որ դրանք
կայունանան: Հետաքրքիր է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակա­մարտության կարգավորումը միակ հարթակն է, որտեղ այդ երկու երկրները նորմալ համագործակցում են, և պետք է այդ ալիքը պահպանել:

- Ադրբեջանի՝ ԼՂ հարցում հաղ­թելու, Երևան հասնելու ցանկությու­նը ինչքանո՞վ է հիմնավորված՝ ել­նելով իրենց սպառազինությունից։

- Եթե մենք թույլ լինենք, բնական է, իրենք դրանից անմիջապես պի­տի օգտվեն: Ինչ վերաբերվում է ցանկություններին, պետք է այդ ցանկությունները դիտարկել երկու հարթություններով՝ հասարակու­թյան ցանկության և իշխող վերնա­խավի ցանկություն: Չեմ կարծում, որ Ադրբեջանի հասարակության գե­րակշիռ մեծամասնությունը ուզում է պատերազմ, որովհետև ի վերջո հասարակ ժողովուրդն է տուժում: Օրինակ Ապրիլյան պատերազմի ժամանակ, 4 օրվա ընթացքում 350 հազար մարդ, որոնք ապրում են Ադրբեջանի սահմանամերձ շրջան­ներում, լքել են իրենց տները, այն դեպքում, որ այդ պատերազմը չի կրել լայնածավալ՝ երկարաժամկետ բնույթ, այսինքն մեր զորքը չի մտել այդ գյուղերը, քաղաքները: Բայց նրանք արդեն թողել, հեռացել են, դա նշանակում է, որ Ադրբեջանի ժո­ղովուրդը պատրաստակամ չէր զոհ դառնալու ալիևյան արկածախնդ­րության: Հետո՝ չեմ կարծում, որ նոր­մալ մարդը կարող է ցանկանալ, որ իր երեխան զոհվի, իր թոռը զոհվի, որ իր բարեկամի հուղարկավորու­թյունը լինի: Սա աննորմալ երևույթ է, կապ չունի ինչ ազգ է, ինչ հասարա­կություն: Ինչո՞ւ է Ալիևը նման բան ուզում, իր անձնական շահերից ել­նելով, որովհետև Ալիևը ուներ հնա­րավորություն նոր էջից սկսելու, բայց նա չգնաց դրան: Ալիևի ղեկավա­րության ժամանակ հայատյացությունը հասավ գագաթնակետի, այն լրիվ կլանեց Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքը, և դարձավ պետականաշինության գաղափարը: Սա նացիզմի մի ձև է։ Եթե Ալիևը կարողանա իրակա­նացնել այսպես կոչված հաղթա­կան պատերազմը և «ազատագ­րի» իրենց «պատմական հողերը», Ալիևը կսրբադասվի Ադրբեջանի համար, և նրա բոլոր չարաշահում­ները հասարակությունը կընդունի:

- ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը, հանդիպումները Ալիևի հետ, փաստորեն, այդքան էլ արդյունա­վե՞տ չեն ստացվոմ, թե՞ Ալիևը այդ ամենը հաշվի չի առնում։

- Մենք հանդիպումների արդյու­նավետությունը այլ տեսանկյունից պետք է դիտարկենք: Բոլորս ուզում ենք, որպեսզի վերջապես խաղա­ղություն լինի, դրա համար մտածում ենք, թե այդ հանդիպումների ժամա­նակ վերջնականապես ինչ-որ որոշում պիտի կայացվի, բայց այս հակամարտությունը շատ բարդ է, դրա համար շեշտը դրվում է խաղա­ղության և կայունության պահպան­ման և բանակցային գործընթացի շարունակականությունը ապահո­վելու վրա: Այս տեսանկյունից պետք է դիտարկել, և սա երկարատև գոր­ծընթաց է։ Դրա համար, կարծում եմ, կարևոր հանդիպումներ են, բայց մենք պիտի դիտարկենք այդ հան­դիպումների կարևորությունը հենց այս տեսակետից:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս