loader
«ՀԺ»․ Դեսպանը խոսել է առանց շփոթմունքի․ Զախարովայի պատասխանը

«ՀԺ»․ Դեսպանը խոսել է առանց շփոթմունքի․ Զախարովայի պատասխանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առա­քելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտա­րարություններին:

«Մենք ուշադրություն ենք դարձրել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին: ԱՄՆ դեսպանը, հոկտեմբերի 9-ին ելույթ է ու­նեցել հայ֊ամերիկյան առևտրային պալատում, այդ ելույթն առանձնացել է յուրահատուկ անմիջականությամբ: ԱՄՆ դեսպանն իր ելույթում ասել է, որ իր երկրի կառավարությունն ու ամերիկյան դեսպանությունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայկական հասարակության որոշակի խմբերի և կառավարության որոշ ներկայացուցիչների: Միևնույն ժամանակ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դես­պանը խոսել է առանց շփոթմունքի»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ դեսպանը խոսել է այնպես, կարծես այդ ամենն անհրաժեշտ է եղել բարի նպատակի իրագործման համար, որը, նրա խոսքով, «Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնելն է։ Այնուհետ, ըստ Զախարովայի, Միլսն ինչ-որ պահի հասկացել է, որ խոսում է այն, ինչ պետք չէ, հրաժեշտի ուղերձում հայ ժողովրդին մաղթել է «վերահսկել կառավարության գործունեությունը», ինչպես նաև նշել է, որ ԱՄՆ հավելյալ ֆինանսական միջոց­ները կուղղվեն հասարակության ու բնակչության աջակց­մանը:

Հիշեցնենք. ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս