loader
«ՀԺ». էլեկտրաէներգիայի ամսավճարը զարմացրել է

«ՀԺ». էլեկտրաէներգիայի ամսավճարը զարմացրել է

Վերջին օրերին սոցցանցերում օգտատերերը ակտիվորեն քննարկում են, որ հունվար ամսին՝ դեկտեմբերի համեմատ, սպառած էլեկտրաէներ­գիայի դիմաց անհամեմատ ավելի շատ գումար են վճարել: Քաղաքա­ցիները պնդում են, որ էլեկտրաէներգիայի ծախսերը սովորականի պես են եղել, սակայն ամսավճարը նրանց զարմացրել է:

«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդ­ների մոտ հաճախ առաջանում են հարցեր կապված էլեկտրաէներգիա­յի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տո­նական օրերին բաժանորդների միջինից շեղված ծախսերի հետ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին «Հայաստանի էլեկտրա­կան ցանցեր» ընկերությունից:

ՀԷՑ-ը բաժանորդներին խնդրում է նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով նմանատիպ խնդիրների պարզա­բանման համար:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս