loader
«ՀԺ»․ Ե՞րբ կարող է լինել ընտրությունը

«ՀԺ»․ Ե՞րբ կարող է լինել ընտրությունը

Երեկ երեկոյան էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ հրաժարական է տալիս իր կամքով։ Այս պարագայում ո՞վ պետք է փոխարինի Գրիգորյանին և ե՞րբ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Մեր հարցերին պատասխանել է Կենտրոնա­կան ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

- Պարոն Մուկուչյան, Էջմիածնի քաղաքապետի հրաժարականից հետո ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան, ո՞վ է փոխարինելու նրան, ու ե՞րբ պետք է արտահերթ ընտրություններ լինեն Էջմիածնում։

- Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 26-րդ հոդվածի հա­մաձայն համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում, եթե նա հրաժարական է տվել, դրանից հետո հա­մայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորություննե­րի վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն։ Նշված ար­ձանագրությանը համապատասխան մարզպետի միջոցով ներկայաց­վում է ՀՀ կառավարություն և կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։

Կառավարության լիազորված մարմինը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը ստանալուց հետո 20-օրյա ժամկետում սահմանված կարգով կառավարու­թյուն է ներկայացնում տվյալ համայնքի՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծ։

Ինչ վերաբերվում է ընտրություններին՝ այստեղ արդեն ԸՕ կանոնակար­գումներն են։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ հա­մայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է ԸՕ-ով սահ­մանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպ­ման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները։ Ընտրությունը նշանակվում է կառավարության որոշմամբ։

Այդ օրերի հետ կապված՝ Ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածը սահ­մանում է, որ ղեկավարի և ավագանու ընտրությունները կարող են անցկաց­վել տարեկան մինչև 4 անգամ։ Ղեկավարի և ավագանու անդամների հերթական օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ԿԸՀ-ն։

2017 թվականին ընդունվել է որոշում, որ 2018 թվականին ՏԻՄ օրեր են նշանակվել մարտի 11-ը, հունիսի 10-ը և հոկտեմբերի 21-ը։

- Դա ի՞նչ է նշանակում։

- Այսինքն՝ առաջիկա ընտրությունները հոկտեմբերի 21-ին են։

- Իսկ ո՞վ է ղեկավարում համայնքը այդ ընթացքում։

- Պաշտոնակատար է նշանակվում։

- Իսկ ինչքա՞ն ժամանակում է արձանագրությունը կազմվում։

- Երբ որ նա հրաժարական է տալիս, ավագանին կազմում է համապա­տասխան արձանագրություն։ Արձանագրությունը կազմելուց հետո ուղարկ­վում է կառավարոթյուն և նախարարություն։ Նախարարությունը արձա­նագրությունը ստանալուց հետո 20-օրյա ժամկետում ներկայացնում է որոշ­ման նախագիծ։ Երբ որ հրաժարականի դեպքեր են եղել, ավագանիները արձանագրությունը կազմել, ուղարկել են։

Կա նաև հանձնաժողովների ձևավորման ժամկետ։ Այս ժամկետների պահպանմամբ ակնհայտ է դառնում, որ, օրինակ, 10 օր հետոյի ընտրությա­նը չի լինի, բայց 3 ամիս հետոյի ընտրությանը հասցնում են։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս