loader
«ՀԺ»․ Էրեբունու դեպքերի միակ կասկածյալը

«ՀԺ»․ Էրեբունու դեպքերի միակ կասկածյալը

Ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվա­ծային անկարգությունների գործով մեկ կասկածյալ կա։ Նա հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատր­յանի դաժան սպանության գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի հայրն է։ 

Մեզ հաջողվեց պարզել, որ Էդիկ Չիչոյանը գործով միակ կասկածյալն է։ Չիչոյանը Էրեբունի վարչա­կան շրջանի բնակիչ է։ Քննչական կոմիտեն տեղե­կացրել է, որ սույն գործով կասկածյալ կա և որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Դեպքի առ­թիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածով (զանգվածային անկարգություն)։ Հենց այս հոդվածով էլ Չիչոյանը կաս­կածվում է։

Այս գործով արդեն իսկ մի շարք խուզար­կություններ են կատարվել, որի ժամանակ զենք-զինամթերք և մահակ է հայտնաբերվել։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս