loader
«ՀԺ»․ Հասան «կարգոներին»

«ՀԺ»․ Հասան «կարգոներին»

Երեկ ՀՀ պետեկամուտների կոմիտեն հաղորդագ­րություն տարածեց, տեղեկացնելով, որ հարուցվել և քննվում են քրե­ական գործեր երկու ընկե­րությունների կողմից առանձնապես խոշոր չա­փերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով։

Խոսքը, այսպես կոչված, «կարգոների» մասին է, որոնք տարիներ շարունակ զբաղված են եղել Թուր­քիայից, Չինաստանից և այլ երկրներից ապրանք­ներ ներկրողների բեռները տեղափոխելով և դրանք մաքսազերծելով։ Ըստ ՊԵԿ-ի, այս գործունեության ընթացքում նախնական տվյալներով պետությանը պատճառվել է մոտ 2 միլիարդ դրամի վնաս։ ՊԵԿ հաղորդագրության համաձայն, խոսքը «Սարգսյան Իմ­պորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունների մասին է։ «Արմ Ընդ Ման» ընկերության հիմնադիրը, ըստ ՊԵԿ-ի, Կարլեն Մկրտչյանն է, որը նաև «Երևան տուր» ըն­կերության սեփականատերն է, իսկ «Սարգսյան Իմ­պորտ» ընկերության սեփականատերը Բագրատ Նավոյանն է, որը նաև «Բագրատ տուրի» սեփակա­նատերն է։

Հաղորդագրության համաձայն՝ իրակա­նացվել են խուզարկություններ, առգրավվել են փաս­տաթղթեր և գումար։ Ձերբակալությունների մասին երեկվա դրությամբ տեղեկություններ չկային։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս