loader
«ՀԺ»․ Հասնում են օֆշորին

«ՀԺ»․ Հասնում են օֆշորին

ՀՀ գլխավոր դատախազը Շվեյցարիայի գլխավոր դա­տախազի հետ պայմանա­վորվածություն է ձեռք բերել Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքա­րի ներկայիս ակտիվաց­ման համատեքստում ամենաօպերատիվ և սերտ հա­մագործակցության շուրջ:

Յոհաննեսբուրգում Շվեյցարիայի գլխավոր դատա­խազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հան­դիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը առանձնահատուկ շեշտադրել է հատկա­պես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բան­կային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում ՀՀ և Շվեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակ­ման, փոխադարձ իրավական օժանդակության ցու­ցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտ­նում են, որ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստականություն է հայտնել աջակցություն ցու­ցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին: Երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործ­նական և առարկայական պայմանավորվածություններ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերա­դարձման հարցում համագործակցության շուրջ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս